Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Սիրտը՝ տուփում. նոր սարք՝ դոնորական օրգանները կենդանի պահելու համար, med.news.am

Սիրտը՝ տուփում. նոր սարք՝ դոնորական օրգանները կենդանի պահելու համար, med.news.am

Գիտնականները ստեղծել են նոր սարք, որի մեջ դոնորական օրգանները կարելի է «կենդանի» պահել մոտ 8 ժամվա ընթացքում՝ մինչեւ դրանք հիվանդին փոխպատվաստելը։

 

Ընդ որում, այդ ժամանակամիջոցում դոնորական սիրտը եւ թոքերը շարունակում են «գործել»՝ ի շնորհիվ սարքում կիրառվող նոր տեխնոլոգիայի, որն օրգանի համար օրգանիզմին հատուկ միջավայր է ստեղծում եւ, օրինակ, սրտին թթվածնով հարուստ արյուն մատակարարում։

Նոր սարքը կոչվում է Օրգանների խնամքի համակարգ (Organ Care System, OCS), եւ Բրիտանական Հարֆիլդի կլինիկայում արդեն մոտ 1 տարի է, ինչ օգտագործվում է։ Այդ մեկ տարվա ընթացքում կատարվել է սրտի 25 փոխպատվաստում, եւ դոնորական սրտերը տեղափոխվել են հենց այդ սարքի միջոցով։

Մինչեւ այս սարքի ստեղծումը դոնորական օրգանները սառույցի մեջ էին պահպանվում՝ առավելագույնը 4 ժամվա ընթացքում։

Օրգանների խնամքի համակարգը ո՛չ միայն հնարավորություն է տալիս ավելի երկար պահպանել դոնորական օրգանները եւ անվնաս դրանք վիրահատարան հասցնել, այլեւ օգնում է վիրաբույժերին ավելի հեշտ հասկանալ, արդյո՞ք դոնորական սիրտը համապատասխանում է պացիենտին, քանի որ ուսումնասիրել «աշխատող» սիրտը եւ գնահատել այն շատ ավելի հեշտ է, քան սառեցվածը։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, այս համակարգի շնորհիվ արդեն մի քանի սխալ վիրահատություն է կանխվել, եւ պացիենտները չեն ստացել իրենց չհամապատասխանող սրտեր, որոնք կարող էին չգործել նրանց օրգանիզմում եւ կյանքը վտանգի ենթարկել։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ