Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Հիստերէկտոմիայի իրականացման հեռահար վտանգները. med.news.am

Հիստերէկտոմիայի իրականացման հեռահար վտանգները. med.news.am

Միացյալ Նահանգներում գործող Կոլումբիայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները վերահաստատել են, որ հիստերէկտոմիայի նպատակով կիրառվող ամենալայն տարածքում գտած գործիքներից մեկը՝ լապորոսկոպիկ հեռացնող սարքը կարող է կնոջ օրգանիզմում քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:

 

Մինչ այդ ամերիկյան բժիշկների ասոցիացայի պաշտոնական ամսագիրն էր նման եզրահանգմամբ հանդես եկել, հաղորդում է FoxNews-ը:

ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունն արդեն իսկ արգանդի միոմայի հեռացմանը միտված վիրահատությունների ընթացքում գործիքի կիրառությունից հրաժարվելու կոչ է հղել վիրաբույժներին: Պատճառաբանության մեջ նշվում է, որ այն կարող է քաղցկեղածին հյուսվածքներ թողնել հիվանդի մարմնի մեջ եւ վերջինիս կյանքի համար լուրջ սպառնալիք դառնալ:

Մասնավորապես, հիստերէկտոմիայի ենթարկված 368 կանանցից մեկի մոտ արգանդի գաղտնի քաղցկեղ է հայտնաբերվել, որն, ամենայն հավանականությամբ, լապորոսկոպիկ հեռացնող սարքի միջոցով է օրգանիզմ ներթափանցել:

Այդուհանդերձ, բազմաթիվ գինեկոլոգներ վիճարկում են սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության դիրքորոշումը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ