ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Հսկայական ուռուցքի հեռացման եզակի վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում
2014 թ. մայիսի 8-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբույժների կողմից եզակի վիրահատություն է իրականացվել՝ պլևրալ խոռոչից հեռացվել է 4 կգ զանգվածով հսկայական ուռուցք:
52 ամյա պացիենտ Ա.Ռ. «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել սուր շնչական անբավարարությամբ: Նա հոսպիտալացվել է սիրտ-թոքային բաժանմունքում թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն՝ դեկոմպենսացման փուլում, «թոքային» սիրտ ախտորոշմամբ: Հետագա հետազոտման արդյունքում պացիենտի ձախ պլևրալ խոռոչում հսկայական նորագոյացություն է հայտնաբերվել: Հիվանդն անհապաղ տեղափոխվել է կրծքային վիրաբուժության բաժանմունք:
Կրծքային վիրաբուժության ծառայության ղեկավար Արտակ Կարլենի Հովհաննեսյանը պատմեց, որ վիրահատությունը ընդլայնված բազմակոմպոնենտ թորակոտոմիայի մեթոդով է իրականացվել: Ուռուցքը հեռացվել է ամբողջությամբ: Հսկայական ուռուցքի հեռացման վիրահատությանը մասնակցել է բարձր որակավորում ունեցող կրծքային վիրաբույժ Գոռ Մելիքյանը:
![]() |
![]() |
Հիվանդը տեղափոխվել է Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, իսկ երկրորդ օրը, դրական դինամիկայի պայմաններում, հիվանդն իր բուժումը շարունակել է Կրծքային վիրաբուժության բաժանմունքում: Օրեր անց բժիշկները հիվանդի վիճակը բավարար են գնահատել:
Անհրաժեշտ է նշել, որ նմանատիպ վիրահատություններ հաճախ չեն իրականացվում, և բարդագույն են համարվում. վերջին ինը տարիների ընթացքում այն երրորդն էր:
19.06.2014 Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
--.jpg)
