ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Ծանր վիրավորների սառեցում. բժիշկները փոխում են մահացած բառի սահմանումը. med.news.am
Ամերիկացի բժիշկները մտադիր են անցկացնել առաջին կլինիկական անաբեիոզի (կենսադադարության) փորձարկումը մարդկանց վրա։ Անաբիոզն ավելի հայտնի է ֆանտաստիկ գիտության ժանրից. այն կյանքի եւ մահվան սահմանագիծն է։ Բայց այս հորինված գաղափարը կարող է դառնալ բժշկական իրականություն, հայտնում է Fox News-ը։
New Scientist-ի զեկույցի համաձայն՝ Փիթսբուրգում UPMC Պրեսբիթերական հիվանդանոցի վիրաբույժները կփորձեն փրկել լուրջ վնասվածքներ ունեցող 10 հիվանդների կյանքը վիրաբուժական միջամտությամբ ՝ սառեցնելով այն աստիճանի, որ նրանց օրգանիզմը դադարի է որեւէ ֆունկցիա կատարել։
Հիվանդի արյունը կփոխարինեն սառը լուծույթով, որը փաստացի, առաջացնում է գերսառեցում եւ դադնդաղեցնում բջիջների ակտիվությունը։ Սա հնարավորություն կտա վիրաբույժներին ավելի շատ ժամանակ տրամադրել լուրջ եւ կյանքին սպառնացող վնասվածքներ ունեցող մարդկանց հետ աշխատելու համար։ Հետո եթե բժիշկներին հաջողվի կարել վերքերը, հիվանդները աստիճանաբար կտաքացվեն՝ ֆիզիոլագիական լուծույթը արյամբ փոխարինելով։
«Եթե հիվանդին մեզ մոտ են բերում մահվանից երկու ժամ հետո, մենք չենքկարող իրեն կյանքի բերել։ Բայց եթե հիվանդին մահանալուց հետո միանգամից սառեցնեն, ապա հավանական է, որ կենսական խնդիրների վերացնելուց հետո կարելի է նրան կյանքի բերել,-ասել է Թուսոնում Արիզոնայի համալսարանի վիրաբույժ Փիթեր Ռին, ով մասնակցել է այս տեխնիկայի զարգացմանը։
«Այս մեթոդի հաջողությունը պայմանավորված է նրանով, որ օրգանիզմի բջիջները կարող են օգտգործել թթվածին։ Մարմնի նորմալ ջերմաստիճանի դեպքում բջիջներին կանոնավոր կերպով թթվածին է անհրաժեշտ։ Բայց եթե սիրտը դադարում է զարկել, արյունը այլեւս թթվածին չի մատակարարում մարմնի այլ օրգաններին՝ այդպիսով անդառնալի վնաս պատճառելով ուղեղի բջիջներին։
Սակայն ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում օրգանիզմի քիմիական ռեակցիաները դանդաղում են (գրեթե կանգ են առնում) եւ այս դեպքում նրանց գործունեության համար այլեւս թթվածին հարկավոր չէ։ Այդ պատճառով սրտի եւ ուղեղի վիրահատություններ կատարելիս վիրաբույժները արտաքին սառեցման համակարգի միջոցով սառեցնում են հիվանդին՝ աշխատելու ավելի շատ ժամանակ ունենալու համար։
Ռին եւ նրա գործընկերները 2000թ առաջին անգամ ցուցադրել են սառեցման այս մեթոդը խոզերի վրա, իսկ հիմա նրանք պատրաստ են այս փորձարկումը կատարել մարդկանց վրա։ Հետազոտողները կարծում են, որ եթե նրանց փորձարկումները հաջողվեն, «մահացած» բառի սահմանումը կփոխվի։
30.05.2014 Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ