ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Ոսկրերի քաղցկեղով հիվանդների համար նոր իմպլանտներ են ներմուծվում Հայաստան. med.news.am
Ոսկրերի քաղցկեղով հիվանդների համար նախատեսված ուռուցքաբանական իմպլանտներն արդեն ներմուծվում են Հայաստան։ Նոր իմպլանտներն առաջին անգամ կօգտագործվեն մայիսի 27-ին, վիրահատության ժամանակ։
Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց Ավստրալիայից ժամանած վիրաբույժ-օրթոպեդ Վազգեն Թաշչյանը (Vasken Tashjian)։
Նրա խոսքով, այս իմպլանտները նախատեսված են ոսկրերի քաղցկեղով հիվանդ մարդկանց համար. ոսկրի վնասված հատվածը փոխարինում են իմպլանտներով, որպեսզի հիվանդը կարողանա ապրել բնականոն կյանքով։ Ի տարբերություն մինչ այժմ Հայաստանում արտադրվող այլ իմպլանտների՝ այս նոր իմպլանտները, ըստ Վազգեն Թաշչյանի, նախատեսված են հատուկ ոսկրերի տարբեր հատվածների փոխարինման համար եւ լինում են տարբեր չափերի ու ձեւերի։ Տղամարդկանց, կանաց եւ երեխաների համար նախատեսված իմպլանտները տարբեր են, քանի որ նրանց ոսկրերը, որպես կանոն տարբերվում են իրենց երկարությամբ ու խտությամբ։
Վազգեն Թաշչյանը բացատրեց, որ օրթոպեդիկ իմպլանտները, բնականաբար, չեն կարող բուժել ոսկրերի քաղցկեղը, սակայն դրանց շնորհիվ հիվանդն անկողնուն գամված չի մնա եւ կարող է գնալ աշխատանքի կամ, օրինակ, քիմիաթերապիայի։
«Մեր գլխավոր նպատակն է այնպես անել, որ ոսկրերի քաղցկեղով տառապող հիվանդները կարողանան ապրել բնականոն կյանքով ու բուժվեն, եւ անկողնուն գամված չլինեն կամ կախված չլինեն խնամակալներից»,-ասաց Վազգեն Թաշչյանը։
Վերը նշված ուռուցքաբանական իմպլանտները Հայաստան է ներմուծել T.M.J. Medical ընկերությունը, որը հիմնադրվել է Վազգեն Թաշչյանի կողմից Սիդնեյում։ Այս տարի նա նաեւ բացել է իր ընկերության հայաստանյան մասնաճյուղը։ Իմպլանտները հիմնականում պատրաստվում են Իտալիայում Bioimplants ընկերության կողմից:
27.05.2014 Մեդ-Պրակտիկ
05.06.2014
Հարգելի Zenfira, բարև Ձեզ, ցավոք, Ձեր հարցին պատասխանել չենք կարող:
zenfira
04.06.2014
Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ