Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Կույր աղիքի բորբոքման բուժման համար վիրահատություն հարկավոր չէ

Կույր աղիքի բորբոքման բուժման համար վիրահատություն հարկավոր չէ

Բժիշկները պարզել են, որ կույր աղիքի բորբոքման 10 դեպքերից 8-ը կարելի է բուժել հակաբորբոքայինների միջոցով՝ հրաժարվելով վիրահատությունից: The Telegraph-ի փոխանցմամբ՝ դեղորայքային թերապիան նույնքան արդյունավետ է, որքան կույր աղիքի հեռացումը:

Գյոթեբորգի համալսարանի պրոֆեսոր Ջանեթ Հանսոնը վերլուծել է երկու կլինիկական ուսումնասիրությունների արդյունքներ, որոնցում մեծահասակների մոտ սուր բորբոքման դեպքեր են ներառված: Հիվանդների մի խումբն ընդունել է միայն հակաբորբոքայիններ, մյուս մասը՝ ենթարկվել վիրահատության:

«Որոշ դեպքերում վիրահատությունը միակ տարբերակն է, երբ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է: Սակայն դեպքերի 80 տոկոսը կարելի է կարգավորել հակաբորբոքայինների օգնությամբ: Բացի այդ, դեղորայքային թերապիայի հետ կապվում են քիչ քանակությամբ բարդացումներ, քան վիրահատության դեպքում»,- ասել է Հարիսոնը:

Կույր աղիքի բորբոքման կրկնման ռիսկը մեկ տարվա ընթացքում՝ դեղորայքով բուժված խմբում կազմել է 10-15 տոկոս: Այդ դեպքում հակաբորբոքայինները չեն օգնել: Բժիշկները ստիպված են եղել դիմել վիրահատության:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. http://obozrevatel.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ