ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
«Վաճառում եմ երիկամ 10 հազար դոլարով». ՀՀ առավել շատ երիկամի փոխպատվաստումները
«Վաճառում եմ երիկամ»: Այս հայտարարությանը հանդիպեցինք կայքերից մեկում: Չնայած հայաստանյան օրենսդրությամբ փոխպատվաստման ենթակա օրգանների առք ու վաճառքը արգելվում է, սակայն ծառայություններ գովազդող կայքերում մի քանի նման հայտարարություններ հանդիպեցինք:
«Վաչառում եմ երիկամ, գինը պայմանավորվենկ, ռեսուրսը երկորդ բացասական, գրել իմ մաիլով: Տարածաշրջան` Լոռի, Վանաձոր»,-այս հայտարարությունը քաղաքացին տվել է այս տարվա փետրվարին: Մեկ ուրիշն էլ` 42 տարեկան առողջ, ընտանիք ունեցող քաղաքացին առաջարկում է երիկամը գնել 10 հազար դոլարով: Սա էլ նախորդ տարվա դեկտեմբերին զետեղված հայտարարություն է: Նման հայտարարություններ երևանյան փողոցների սյուներին էլ կան: Լրատվամիջոցներից մեկը ֆիքսել էր այն:
«Մարդուն օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստումը կատարվում է առանց դրամական կամ այլ կերպ փոխհատուցում ստանալու պայմանով, եթե փոխպատվաստման համար դոնորի գրավոր համաձայնության մեջ այլ բան նախատեսված չէ: Մարդու օրգանների փոխպատվաստման գովազդն արգելվում է»,-սա «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի պահանջներն են:
Ոստիկանության հասարակայնության ու լրատվության միջոցների հետ կապերի վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ Քրօր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 14 կետի/Սպանություն, որը կատարվել է տուժողի մարմնի մասերի կամ հյուսվածքների օգտագործման նպատակով/, 112 հոդվածի 2րդ մասի 13-րդ կետի /դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը տուժողի մարմնի մասերի կամ հյուսվածքների օգտագործման նպատակով/ և Քրօր.-ի 125 հոդվածի/փոխպատվաստման վիրահատություն կատարելու կանոնները խախտելը/ հատկանիշներով իրենց մոտ քրեական գործեր չեն հարուցվել:
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 1991-ից մինչ օրս օրգանների ու հյուսվածքների 110 փոխպատվաստում է իրականացվել: Հանրապետությունում փոխպատվաստում իրականացնելու համար լիցենզավորում ունի միայն այս բժշկական կենտրոնը: Panorama.am-ի հետ զրույցում Կենտրոնի տնօրեն, ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ կատարված փոխպատվաստումներից միայն 25-ի պարագայում օրագաններն ու հյուսվածքները վերցվել են մահացած մարդուց:
«91 թվականին, երբ սկսեցինք փոխպատվաստումներ իրականացնել, Խորհրդային միության մաս էինք կազմում և առաջին 2 տարին դեռ իներցիայով մենք կարողանում էինք օրգաններ ստանալ Սանկտ Պետերբուրգից` համաձայն մեր համագործակցության պայմանագրի»,-ասաց բժիշկը:
Նա բացատրեց, որ Հայաստանում մարդկանց մենթալիտետի հետևանքով այսօր էլ դժվարություններ կան մահացած մարդկանց օրգանների փոխպատվաստման առումով: «Դրա համար առայժմ միայն կատարվում է կենդանի դոնորից»,-ասաց Բաբլոյանն ու հիշեցրեց, որ հայաստանյան օրենքը` «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին», շատ հստակ սահմանում է, որ մարդու օրագաններն առք ու վաճառքի ենթակա չեն:
Հիշեցնենք, որ հիշյալ օրենքի դրույթները չեն տարածվում մարդու վերարտադրողականության գործընթացի հետ առնչվող օրգանների, դրանց մասերի ու հյուսվածքների (ձվաբջիջ, ձվարաններ, ամորձիներ, սերմնահեղուկ, էմբրիոններ), արյան և դրա բաղադրամասերի վրա: Կառավարությունը սահմանել է փոխպատվաստման ենթակա օրգանների ու հյուսվածքների ցանկը, որում ընդգրկված են սիրտ, երիկամ, փայծաղ, լյարդ, թոք, ենթաստամոքսային գեղձ` 12-մատնյա աղիքի հետ, էնդոկրին գեղձեր, սիրտ-թոք համալիր, լյարդ-աղիք, եղջրաթաղանթ, մաշկ, ոսկոր, էնդոկրին հյուսվածք, անոթներ:
«Օրգանների առք ու վաճառքը մենք կարողանում ենք կանխարգելել ամենապարզ ճանապարհով, երբ դոնորը նոտարի հաստատմամբ բերում է փաստաթուղթ, երբ ինքը այդ օրգանը տալիս է առանց ֆինանսական հատուցման, առանց բռնի ուժի և առանց պաշտոնական կախվածության: Մենք պահանջում ենք, որ այս երեք կետերը նշված լինեն, եթե նշված չեն, ապա մենք չենք սկսում նույնիսկ հետազոտությունը»,-ասաց Բաբլոյանը: Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ ներկայացվել է նման փաստաթուղթ, սակայն դրանից հետո եղել են մամուլի հրապարակումներ վաճառքի վերաբերյալ, սակայն դրան, ըստ Բաբլոյանի, պետք է արձագանքեն այլ մարմիններ. «Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի»:
Հայաստանում առավել շատ իրականացվում է երիկամի, հյուսվածքների, եղջերաթաղանթի փոխպատվաստում: «Ներմուծում այօր դեռևս հնարավոր չէ: Բոլոր երկրներն աշխատում են համագործակցության սկզբունքով: Եթե մենք կարողանանք օրգաններ տալ, ապա նրանք մեզ կընդգրկեն նման ծրագրում: Բայց քանի դեռ մեր երկրում մահացած մարդուց օրգան վերցնելը ներդրման ճանապարհին է, մենք առայժմ չենք կարող նման ծրագրերում ընդգրկվել»,-բացատրեց Բաբլոյանը: Նշենք, որ հիշյալ օրենքով արգելվում է Հայաստանից օրգանների արտահանումը:
14.03.2012 Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ