Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս քաղցկեղի աճի միտում է նկատվում

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս քաղցկեղի աճի միտում է նկատվում

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում քաղցկեղի աճի միտում է նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

Նրա խոսքերով` Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը բավական երիտասարդացել է. թեպետ հիվանդությունն առավել տարածված է 40-60 տարեկան կանանց շրջանում, սակայն չարորակ ուռուցքներ վերջին շրջանում հայտնաբերվում են երիտասարդ աղջիկների շրջանում:

Ըստ նրա`1997թ.-ից մինչ օրս կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվել է 0-29 տարեկան 60 աղջիկների մոտ։ «Դա իսկապես մեծ թիվ է, քանի որ մինչև 29 տարեկան աղջիկը չպետք է իմանա, թե ինչ բան է քաղցկեղը»,- ասաց Խ.Հակոբյանը` հավելելով, որ այս հիվանդության առաջացման հիմնական պատճառները սթրեսներն են և ժառանգականությունը։ Բացի դրանից, ըստ նրա` կրծքագեղձի քաղցկեղից խուսափելու համար կինը պետք է առաջին անգամ ծննդաբերի մինչև 30 տարեկանը, կրծքով երեխային ավելի երկար կերակրի, մինչև 35 տարեկանը որքան հնարավոր է շատ ծննդաբերի։ Ռիսկի գործոններից է նաև տարիքը:

Խ.Հակոբյանի խոսքերով` քաղցկեղի կան բուժման միակ մեթոդը կանխարգելումն է, իսկ դրա համար մարդը պետք է ունենա բժշկին դիմելու մշակույթ, պետք է հասկանա, որ հիվանդությունը կանխարգելելու համար առաջին հերթին ինքը պետք է միջոցներ ձեռնարկի: Տարին մեկ անգամ թե կանայք, թե տղամարդիկ պարտավոր են այցելել բժշկի, անցնել պրոֆիլակտիկ հետազոտություն, որպեսզի եթե կա գոյացություն, ապա ժամանակին կանխարգելվի: Արդյունքում` կփրկի ոչ միայն իր կյանքը, այլև ընտանիքի ապագան:

Խ. Հակոբյանը նշեց, որ կենտրոնի բացման օրվանից անցել է 14 տարի և հիմա է, որ կարողացել են կանանց շրջանում բարձրացնել այն գիտակցությունը, որ պետք է պարտադիր հետազոտվեն: Ըստ նրա` եթե նախկինում կենտրոն հետազոտման էր գալիս օրական հազիվ 4-5 կին, ապա վերջին շրջանում կենտրոնում ամեն օր 100 կին հետազոտվում է։ «Սա նշանակում է, որ հայ կանանց ինքնագիտակցությունը, նախկինի համեմատ, բավական բարձրացել է»,- ասաց Խ.Հակոբյանը։ Նա նշեց նաև, որ վերջին շրջանում նկատում են, որ երիտասարդ կանայք բժշկի են այցելում իրենց ամուսիների հետ կամ էլ նրանց հորդորով:

Ըստ նրա` կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ հայտնաբերվող քաղցկեղի տեսակների թվում առաջին տեղն է զբաղեցնում։ Երկրորդ տեղում արգանդի վզիկի քաղցկեղն է։ Սա քաղցկեղի միակ տեսակն է, որը վաղ հայտնաբերելու դեպքում հնարավոր է լիարժեք բուժել: Խ.Հակոբյանը հայտնեց, որ կենտրոնը ծրագրեր է իրականացնում նաև արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման ուղղությամբ։ «Արգանդի վզիկի քաղցկեղի առկայությունը ստուգող այսպես կոչված Pap- թեստը փրկել է 49 կնոջ կյանք»,- նշեց Խաչանուշ Հակոբյանը՝ ավելացնելով, որ կենտրոնի ունեցած սարքերից մեկի շնորհիվ հնարավոր է դառնում մաքրել ախտահարված վզիկը և կնոջը բնականոն կյանքի վերադարձնել:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրենը նաև տեղեկացրեց, կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվել է իրենց մոտ հետազոտված տղամարդկանց մոտ: Այս տարվա ինն ամիսների ընթացքում հետազոտվել է 431 տղամարդ. բարորակ գոյացություններ հայտնաբերվել են արական սեռի շուրջ 300 անձանց մոտ, իսկ 19-ի մոտ գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղ, նրանցից 7-ը մահացել են, իսկ մյուսները դեռ բուժման գործընթացի մեջ են:

 

Աղբյուր: Panorama.am

 

Քաղցկեղի դեմ պայքարի համար ճիշտ սնվել է պետք. սննդամթերքի ցանկ է կազմվել

Ճիշտ սնվելը կարող է օգնել օրգանիզմին` կանխելու ուռուցքների առաջացումը: Ինչպես այսօրվա ասուլիսում նշեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, առողջության կենտրոնը կազմել է սննդամթերքի ցանկ, որն անհրաժեշտ է կնոջը ճիշտ սնվելու ու պայքարելու քաղցկեղի առաջացման դեմ: «Ամերիկյան դպրոցը սովորեցնում է, որ կինը պետք է կարողանա ճիշտ կազմակերպել իր օրը, զբաղվել սպորտով, գնալ լողի, ուտել ավելի շատ բանջարեղեն, մրգեր, թարմ քամված մթերք, ծովամթերք, թռչնամթերք:

Տավարի միսը հատկապես քաղցկեղով հիվանդ մարդկանց խորհուրդ չի տրվում չարաշահել: Ամերիկյան դպրոցը խորհուրդ է տալիս ուտել սոխ, սխտոր, կարմիր խաղող, լոլիկ: «Գինին` սև շոկոլադի հետ փոքր քիմիաթերապիայի պես մի բան է»,-նշեց Խաչանուշ Հակոբյանը:

 

Աղբյուր: tert.am

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ