Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Ռուսաստանում փոխպատվաստումների քանակը կարող է հասնել եվրոպական մակարդակի

Ռուսաստանում փոխպատվաստումների քանակը կարող է հասնել եվրոպական մակարդակի

Ողնուղեղի դժվարին փոխպատվաստման կատարման մակարդակն ամբողջությամբ համապատասխանում է համաշխարհային չափանիշներին, սակայն նման վիրահատությունների քանակը Ռուսաստանում ավելի քիչ է, քան Արևմտյան Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում:  

 

Այսպես է կարծում «Հեմատոլոգիա»-ի կլինիկական բաժանմունքի ղեկավար Աբդուլկադիրովան:

 

Համեմատության համար նա օրինակ բերեց փոխպատվաստման  կատարման քանակների տվյալները Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայում: 2009 թ. Ռուսաստանում կատարվել է 558 փոխպատվաստում, իսկ Եվրոպայում նույն տարում կատարվել է 28 հազարից ավելի փոխպատվաստում: Եթե համեմատենք  առանձին երկրների տվյալները, ապա Ռուսաստանն ինն անգամ ավելի քիչ փոխպատվաստում է կատարել, քան Գերմանիան, այն դեպքում, երբ Ռուսաստանի բնակչությունը երկու անգամ ավելի շատ է: 7մլն բնակչությամբ Իսրայելում 2009թ. ընթացքում կատարվել է 626 փոխպատվաստում: Սակայն առաջնորդը մնում է ԱՄՆ-ը՝ տարեկան ամենաքիչը 20 հազար փոխպատվաստում:

 

Իհարկե, Ռուսաստանում և Եվրոպայում կատարվող փոխպատվաստումների քանակների տարբերությունը տպավորիչ  է: Սակայն սրանում պետք է տեսնել ոչ միայն խնդիր, այլ նաև նպատակ, որին կարելի է ձգտել: Ապրիլին ՄՑԲԻ (Մարդու ցողունային բջիջների ինստիտուտ - ИСКЧ: Институт стволовых клеток человека) ջանքերով կանցկացվի միջազգային գիտաժողով՝ «Բջջային տեխնոլոգիաների հրատապ խնդիրներ» խորագրով: Ֆրանսիայից, Անգլիայից, Գերմանիայից և Իսպանիայից Մոսկվա կժամանեն եվրոպացի արյունաբանները, ովքեր ռուս մասնագետների հետ կկիսվեն իրենց փորձով: ՄՑԲԻ գլխավոր տնօրեն Արթուր Իսաևի կարծիքով այս անգամ իրենք իսկապես կհավաքեն ցողունային բջիջների  տեխնոլոգիաների աստղերին: Նրանցից է Էլիան Գլյուկմանը, ում կլինիկայում տարեկան անցկացվում է 600 փոխպատվաստում:

 

Աբդուլկադիրովայի խոսքերով, եթե համեմատեն բժշկության զարգացման մակարդակը, ապա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի միջև տարբերություն չկա: Ռուսաստանը չի զիջում ո՛չ կադրերով, ո՛չ մասնագետներով, իսկ ռուսական կլինիկաների պայմանները համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Ռուսաստանում միայն բավարար չեն հիվանդանոցային մահճակալները և ֆինանսավորումը:

 

Արթուր Իսաևը գտնում է, որ արյունաբանական կենտրոնների ֆինանսավորման դեպքում Ռուսաստանը երեք-չորս տարում կարող է հասնել եվրոպական մակարդակին:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ