Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Ժողովրդական բժշկությունն արյան շրջանառության խանգարման դեպքում

Ժողովրդական բժշկությունն արյան շրջանառության խանգարման դեպքում

Հենց արյան շրջանառության խանգարման պատճառով է, որ առաջանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են երակների լայնացումը, թրոմբոֆլեբիտը եւ ստորին վերջույթների աթերոսկլերոզը: Նման հիվանդությունների առաջին իսկ ախտանիշների առաջացման դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի, ինչպես նաեւ պետք է հետեւել, որպեսզի օրգանիզմը ստանա բավարար քանակությամբ վիտամիններ եւ հանքային նյութեր, որոնք նպաստում են անոթների ամրացմանը եւ խոչընդոտում են թրոմբների առաջացմանը: Բոլորին է հայտնի, որ հում բանջարեղենի եւ մրգերի հյութերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ եւ նպաստում են, որպեսզի օրգանիզմը մաքրվի տոքսիններից:

 

Եթե կաղամբի հյութ ընդունելիս հիվանդի մոտ առկա է փորլուծություն, ապա նրան խորհուրդ է տրվում աղիները մաքրելու նպատակով ընդունել գազարի հյութ: Որպես կանոն, գազարի հյութն ընդունում են առաջին եւ երկրորդ կարգի երակների լայնացում ունեցողներին բուժելու նպատակով` ընդունելով օրը 200մլ, ուտելուց 30 րոպե առաջ: Բազուկի հյութը լավացնում է արյան բաղադրությունը: Այս հյութը համարվում է արյան շրջանառության խանգարմամբ պայմանավորված ոտքերի ցավի համար պրոֆիլակտիկ միջոց: Այս դեպքում բազուկի հյութն ընդունում են մաղադանոսի հետ միասին` 3:1 հարաբերությամբ: Երակների լայնացման դեպքում արդյունավետ միջոց է հանդիսանում գազարի եւ շպինատի հյութերի խառնուրդը:

 

Ոչ ավանդական բժշկության մեջ արյան շրջանառությամբ պայմանավորված ոտքերի ցավի դեպքում լայն կիրառում ունի մեղրը` ոչ միայն սննդի տեսքով: 1 ճաշի գդալ կալենդուլայի ծաղիկները լցնել 1 բաժակ եռջրի մեջ եւ թրմել 20 րոպե: Այնուհետեւ քամել, խառնել 1 ճաշի գդալ մեղր եւ ընդունել` 2 ճաշի գդալից, օրը 3 անգամ, ուտելուց 40 րոպե առաջ: Նման հիվանդությունների դեպքում պետք է հետեւել սննդակարգին` սահմանափակել շաքարի, կենդանական յուղերի, ճարպերի եւ նման այլ մթերքների օգտագործումը:

 

Խնձորը, ծովաբողկը, սխտորը, ծովակաղամբը, մասուրի հյութը մաքրում են անոթները աթերոսկլերոտիկ վահանակներից: Թրոմբոֆլեբիտի դեպքում 1 ճաշի գդալ ալոէի աղացած տերեւը խառնել 1 ճաշի գդալ հալած մեղրի հետ, ստացված խառնուրդը հավասար շերտով դնել թանզիֆի վրա եւ դնել ցավող հատվածին եւ պահել 10 րոպե: Այս պրոցեդուրան կատարել օրը 1 անգամ, 10 օր շարունակ: Նման հիվանդներին շատ օգտակար է լողը, հեծանվասպորտը եւ ոտքով զբոսանքը:

 

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ