ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում. գլոբալ առողջապահական մարտահրավեր և կանխարգելման հնարավորություններ

2005 թվականից՝ յուրաքանչյուր տարի մայիսի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է զարկերակային գերճնշման դեմ պայքարի համաշխարհային օրը։ 2025 թվականին այն անցկացվում է «Ճշգրիտ չափեք ձեր զարկերակային ճնշումը, վերահսկեք այն և ապրեք երկար» կարգախոսի ներքո՝ ընդգծելով զարկերակային ճնշման չափման կարևորությունը։
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) հաճախ ընթանում է անախտանշան։ Մարդկանց շուրջ 46%-ը, տեղյակ չեն իրենց մոտ զարկերակային գերճնշման առկայության մասին: Ուստի չափազանց կարևոր է պարբերաբար չափել զարկերակային ճնշումը և լինել իրազեկված սեփական ցուցանիշների վերաբերյալ՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և վերահսկելու նպատակով։
ԶԳ-ը ախտաբանական համախտանիշ է, որը բնութագրվում է սիստոլիկ և դիաստոլիկ զարկերակային ճնշման կայուն բարձրացմամբ (>140/90 մմ սս)։ ԶԳ-ի առաջացման և զարգացման ընթացքում անոթային համակարգում տեղի են ունենում զգալի կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնցից առավել բնորոշ են միջին և փոքր տրամագծով զարկերակների լուսանցքի նեղացումն ու անոթային դիմադրության բարձրացումը։
Ըստ կլինիկական դասակարգման՝ ԶԳ-ն բաժանվում է առաջնային (էսենցիալ) և երկրորդային (սիմպտոմատիկ) ձևերի։ Առաջնային ձևը, որն առավել տարածված է (90–95% դեպքերում), զարգանում է որպես ինքնուրույն քրոնիկ պաթոլոգիա։ Երկրորդային գերճնշումը հանդիսանում է այլ հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների հետևանք։
ԶԳ-ը հանդիսանում է սիրտանոթային հիվանդությունների (ՍԱՀ) և վաղաժամ մահացության ամենակարևոր կառավարելի ռիսկի գործոններից մեկը։ Հիվանդության բարձր տարածվածությունը, ինչպես նաև դրա հետևանքով առաջացող բարդությունները ԶԳ դարձնում են գլոբալ առողջապահական մարտահրավեր։
Վերջին տասնամյակների ընթացքում ԶԳ-ն գլոբալ բեռը զգալիորեն աճել է՝ պայմանավորված բնակչության ծերացման, ուրբանիզացիայի, ինչպես նաև կենսակերպի փոփոխություններով։ 1975-2023 թթ․ ընթացքում 30-79 տարեկանների շրջանում ԶԳ ունեցող անձանց թիվը ավելի քան կրկնապատկվել է՝ 594 միլիոնից հասնելով 1.28 միլիարդի։ ԶԳ ունեցող անձանց երկու երրորդը բնակվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Կանխատեսվում է, որ մինչև 2025 թվականը ԶԳ ունեցող անձանց թիվը կհասնի 1.5 միլիարդի։
Յուրաքանչյուր տարի աշխարհում գերճնշումային հիվանդության պատճառով ավելի քան 9.4 միլիոն մարդ է մահանում։ Գերճնշումային հիվանդության հետ են կապում ՍԱՀ-ից մահվան բոլոր դեպքերի 20-50% և ընդհանուր մահվան դեպքերի 13%-ը:
Հաշվի առնելով գերճնշումային հիվանդության տարածվածությունը և բարձր մահացությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանվել է թիրախ՝ կրճատել ԶԳ-ն տարածվածությունը 33%-ով մինչև 2030 թվականը:
Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2023 թվականին զարկերակային գերճնշումային հիվանդության առաջնակի հիվանդացության մակարդակը կազմել է 1042.1 դեպք 100 000 բնակչի հաշվով։ Այն գրեթե չի փոփոխվել 2015 թվականի համեմատությամբ (1039.0/ 100 000): Միևնույն ժամանակահատվածում, սակայն, զարկերակային գերճնշմամբ պայմանավորված մահացության ցուցանիշը գրեթե երկու անգամ նվազել է՝ 23.3-ից հասնելով 12.2/ 100 000։ Մահացության մակարդակի դիտարկվող դրական դինամիկան կարող է բացատրվել այն փաստով, որ 2015 թվականից ի վեր ՀՀ-ում իրականացվում է զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերմանն ուղղված զանգվածային սքրինինգային ծրագիր։ Ծրագրի շրջանակներում քաղաքացիները ունեն հնարավորություն այցելել իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություն և անցնել համապատասխան հետազոտություններ: Այս մոտեցումը նպաստել է հիվանդության վաղ հայտնաբերմանը, առավել արդյունավետ հսկողությանը և արդյունքում՝ մահացության զգալի կրճատմանը։
Զարկերակային գերճնշումը հանդիսանում է բազմաթիվ լուրջ պաթոլոգիաների զարգացման հիմնական ռիսկի գործոն՝ զգալիորեն մեծացնելով սրտամկանի սուր ինֆարկտի, սրտի իշեմիկ հիվանդության, փականային պաթոլոգիաների, առիթմիաների, քրոնիկական սրտային անբավարարության, ուղեղային կաթվածի, դեմենցիայի, քրոնիկական երիկամային անբավարարության, ծայրամասային զարկերակների հիվանդությունների և անևրիզմաների առաջացման հավանականությունը։ Սրտամկանի ինֆարկտի կառավարելի ռիսկի գործոնների շարքում ԶԳ-ը զիջում է միայն ծխելուն:
Զարկերակային գերճնշման զարգացումը պայմանավորված է ժառանգական, վարքագծային և շրջակա միջավայրի գործոնների բարդ փոխազդեցությամբ, որոնց զգալի մասը, սակայն, ենթակա է կառավարման։
Կառավարելի ռիսկի գործոններ՝
- Սնման խանգարումներ․ սննդակարգում հավելյալ քանակի աղի առկայությունը, կալիումի պակասը, ինչպես նաև տրանսճարպերով հարուստ սննդակարգի օգտագործումը նպաստում են զարկերակային ճնշման կայուն բարձրացմանը։
- Ավելցուկային քաշ և ճարպակալում․ մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացումը և գոտկատեղի շրջագծի մեծացումը համարվում են գերճնշման անկախ ռիսկի գործոններ։ Իրականացված հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ ավելցուկային քաշ ունեցող անձանց մոտ գերճնշման ռիսկը կրկնապատկվում է, իսկ ճարպակալմամբ անձանց մոտ՝ եռապատկվում։
- Ֆիզիկական ցածր ակտիվություն․ նստակյաց կենսակերպը նպաստում է ԶԳ ռիսկի բարձրացմանը, իսկ չափավոր և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը՝ հատկապես ճարպակալում ունեցող անձանց մոտ, կարող է զգալիորեն նվազեցնել զարկերակային ճնշումը։
- Ալկոհոլի չարաշահում․ առկա է հաստատված դոզայից կախված ուղիղ կապ՝ ալկոհոլի ընդունման և զարկերակային ճնշման միջև։
- Ծխախոտի օգտագործում․ ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխելը նպաստում է անոթային էնդոթելի վնասմանը, բարձրացնելով ինչպես գերճնշման, այնպես էլ սիրտանոթային բարդությունների զարգացման ռիսկը։
- Շրջակա միջավայրի աղտոտում․ մասնավորապես՝ օդում առկա PM2.5 տեսակի մասնիկների երկարաժամկետ ազդեցությունը դիտվում է որպես կարևոր ռիսկի գործոն։
- Սթրես և հոգեկան գերլարվածություն․ քրոնիկ սթրեսային վիճակները կարող են խաթարել անոթային կարգավորումը՝ նպաստելով զարկերակային ճնշման կայուն բարձրացմանը։
Անկառավարելի ռիսկի գործոններ՝
- Տարիք․ ≥65 տարեկան անձանց շրջանում ԶԳ տարածվածությունը հասնում է մինչև 40%-ի
- Ժառանգական նախատրամադրվածություն․ ընտանեկան անամնեզի առկայությունը զգալիորեն մեծացնում է հիվանդության զարգացման հավանականությունը։ Էպիգենետիկ մեխանիզմները, պայմանավորված արտաքին ազդեցություններով, կարող են էլ ավելի ուժեղացնել այդ ռիսկը։
- Ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ շաքարային դիաբետը, քրոնիկական երիկամային հիվանդությունները և քնի ապնոեի համախտանիշը բարձրացնում են զարկերակային գերճնշման զարգացման ռիսկը։
Զարկերակային գերճնշման արդյունավետ կանխարգելման ռազմավարությունը պետք է նպատակաուղղված լինի կառավարելի ռիսկի գործոնների համակարգված վերահսկմանն ու նվազեցմանը։ Առանձնահատուկ կարևորություն ունի զարկերակային ճնշման պարբերական չափումը և հիվանդության վաղ հայտնաբերումը, ինչը պետք է իրականացվի ինչպես պետական սքրինինգային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ բնակչության՝ ինքնուրույն հսկողության միջոցով։
Բուժման գործընթացում առաջնահերթ նպատակը պետք է լինի ոչ միայն զարկերակային ճնշման կարգավորումը, այլև հիվանդության բարդությունների կանխարգելումը։ Դրան հասնելու համար կենսական նշանակություն ունի պացիենտի ակտիվ ներգրավվածությունը բուժման գործընթացում՝ առողջ ապրելակերպի որդեգրման, դեղորայքային թերապիայի խստորեն պահպանման և բժիշկ-հիվանդ արդյունավետ համագործակցության միջոցով։

Կարդացեք նաև

«Stent for Life» կյանք փրկող ծրագիրը, ամբողջ բնակչությանը` անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքից, պետական պատվերի շրջանակներում` անվճար...


«Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում՝ առաջին անգամ՝ ամերիկյան արտադրության պրոթեզով, 84-ամյա պացիենտին ներանոթային...


Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...


ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվել է բարդ, հազվադեպ հերթական վիրահատությունը...


Գիտնականները մշակել են յուրահատուկ թեստ, որը գործնականորեն կարող է անցնել մոլորակի յուրաքանչյուր բնակիչ և արագ պարզել սեփական առողջության մակարդակը: Մեթոդն անվանել են «աստիճան-թեստ»...


Աորտազստային սեգմենտի և պերիֆերիկ զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումները հիվանդների անոթային կլինիկա դիմելու ամենահաճախ պատճառներից են: Անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման ժամանակ...


«Արմենիա» ՀԲԿ ընդունարան է դիմել պացիենտ՝ 69 տարեկան: Ռիսկի գործոններն էին ՝զարկերակային հիպերտենզիան, նախկինում կրած իշեմիկ կաթվածը, ժառանգականությունը խիստ ծանրաբերնված էր (հոր և երկու եղբոր մոտ սրտամկանի ինֆարկտից...


Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...


Բժիշկները գտնում են, որ ցուրտ եղանակը մեծացնում է կաթվածների, սրտային հիվանդությունների՝ ստենոկարդիայի նոպաների և սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ հանկարծակի մահվան վտանգը: Կարծիք կա, որ ցածր ջերմաստիճանի...


Բրիտանական բժշկական պարբերականում հոդված է հրապարակվել այն մասին, որ օստեոպորոզի կանխարգելման նպատակով տարեցների կողմից ընդունվող կալցիումի հավելումները ազդում են սրտային նոպաների առաջացման հաճախության վրա...


«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գարիկ Սարգսյանը պատմում է վիրահատության մասին...


65 տարեկան տղամարդը բավականին երկար ժամանակ պարբերաբար հսկվել էր նյարդաբանի և անոթաբանի կողմից: Վերջին անգամ անոթների հետազոտություն կատարվել էր մոտավորապես մեկ տարի առաջ, որի արդյունքում ժխտվել էր...


Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն: Բացառիկ այդ վիրահատությունն արդեն հաստատուն քայլերով իր տեղն է գտնում...


«Էրեբունի» ԲԿ սրտաբանները արտասահմանցի գործընկերների հետ իրականացրել են բացառիկ միջամտություն՝ սրտի աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում: 50-ամյա տղամարդու սրտի աորտալ փականի պրոթեզավորումը կատարվել է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն