Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

ՀՀ ԱՆ. 2024 թվականին «STENT FOR LIFE» ծրագրով մատուցվել է 2682 ծառայություն

ՀՀ ԱՆ. 2024 թվականին «STENT FOR LIFE» ծրագրով մատուցվել է 2682 ծառայություն

«Stent for Life» կյանք փրկող ծրագիրը, ամբողջ բնակչությանը` անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքից, պետական պատվերի շրջանակներում` անվճար իրականացվում է սահմանված կլինիկական չափանիշների առկայության դեպքում:

Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:

Ծրագրի շրջանակներում սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովվում է դեղապատ ստենտի տեղադրում` անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:

Նշենք, որ ծրագրի շահառու լինելը պայմանավորված է սահմանված չափանիշներին համապատասխանությամբ ` անկախ տեղափոխման եղանակից` շտապօգնության ծառայության միջոցով, թե սեփական նախաձեռնությամբ:

Ծրագիրն անվճար իրականացվում է կլինիկական հետևյալ չափանիշների դեպքում`

  • «Սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիա» ախտորոշում
  • «Սրտամկանի սուր ինֆարկտ առանց ST-էլևացիայի» ախտորոշում, երբ առկա է տրոպոնինի > 1000նգ/լ ցուցանիշ և սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում
  • Կարդիոգեն շոկով բարդացած սրտամկանի սուր ինֆարկտ:

 

«Սրտի անհետաձգելի վիրահատություններ» (Stent for Life) ծրագիրը իրականացվում է հետևյալ բժշկական կազմակերպություններում`

  • Գորիսի Ֆրանս-Հայկական սրտանոթային կենտրոն,
  • Վանաձորի բժշկական կենտրոն,
  • Գյումրու բժշկական կենտրոն,
  • «Աստղիկ» բժշկական կենտրոն,
  • «Արամյանց» բժշկական կենտրոն,
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն,
  • «Երևան» բժշկագիտական կենտրոն,
  • «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն,
  • «Էրեբունի» բժշկական կենտրոն,
  • «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն,
  • «Շենգավիթ» բժշկական կենտրոն,  
  • «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր,
  • «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ