ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 84-ամյա պացիենտին ներանոթային եզակի միջամտություն է կատարվել. տեսագրություն
«Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում՝ առաջին անգամ՝ ամերիկյան արտադրության պրոթեզով, 84-ամյա պացիենտին ներանոթային եզակի միջամտություն` փականի պրոթեզավորում է իրականացվել:
Համալսարանական թիմի օգնությամբ միջամտությունը կատարեց Մոսկվայից հրավիրված մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր, սրտանոթային վիրաբույժ Արմեն Տեր-Հակոբյանը, որն աշխատում է ՌԴ նախագահի գործերի կառավարման կենտրոնական կլինիկական հիվանդանոցում: Վիրահատությունը տևեց մոտ երկու ժամ:
Բժիշկ Տեր-Հակոբյանի խոսքով` վիրահատական նման միջամտություններ կատարելու հնարավորությունը արդյունավետ համագործակցության շնորհիվ մեր երկրում ևս զարգացում կունենա:
«Կարծում եմ զարգացման տեսակետից մենք ճիշտ ուղղության վրա ենք: Բաց վիրահատությունների համեմատ ներանոթային այս միջամտությունն առավել հեշտ հետվիրահատական ընթացք է ունենում, այն կատարվում է առանց ընդհանուր անզգայացման»,- մանրամասնեց սրտանոթային վիրաբույժը` հավելելով, որ պացիենտը կարող է դուրս գրվել ընդամենը երկու օր անց:
Նրա փոխանցմամբ` Ռուսաստանում տարեկան նման 2000 վիրահատություն է կատարվում, 50-ը դրանցից այն բժշկական կենտրոնում, որտեղ նա աշխատում է:
Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Համայակ Սիսակյանը նշում է, որ նախքան այս Հայաստանում կատարվել են նման միջամտություններ, սակայն առաջին անգամ է կատարվում ամերիկյան արտադրության պրոթեզով:
Միջամտությունը եզակի է նաև նրանով, որ, ի տարբերություն նախորդների, վիրահատվող պացիենտի տարիքը մեծ է:
«Աորտալ փականը, որը միացնում է սիրտը և ամենախոշոր զարկերակ աորտան փոխարինվում է ոչ վիրահատական միջոցով, այլ ներանոթային եղանակով: Այն մասնավորապես տարեց հիվանդների շրջանում իրականացվող ավել ռիսկային միջամտություն է։ Այս միջամտության շնորհիվ տարեց հիվանդները առանց բաց վիրահատության հնարավորություն են ունենում իրենց մոտ փոխարինել փականը և խուսափել ծանր սրտային անբավարարությունից: Միջամտության շնորհիվ կերկարի պացիենտի կյանքի տևողությունը»,-ընդգծում է պրոֆեսոր Սիսակյանը` հավելելով, որ կոնկրետ այս դեպքում ակնկալվող կյանքի տևողությունը շատ կարճ էր, հիվանդը երկար ժամանակ բուժվում էր համալսարանական կլինիկայում սրտային անբավարարության զարգացման պատճառով։
«Աորտալ փականը զգալի նեղացած էր` շուրջ յոթանասուն տոկոսով, այս միջոցով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի ավելի զգալի կայունանա վիճակը: Տեղադրվող փականը ստեղծված է աորտայի անատոմիական առանձնահատկություններից ելնելով»,- շեշտում է պրոֆեսորը` կիսելով արտերկրից ժամանակ գործընկերների, իր ղեկավարած թիմի ոգևորությունը գրանցած բարեհաջող վիրահատական միջամտության համար:

Նշենք, որ վիրահատության ընթացքին հետևում էին նաև ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ինվազիվ սրտաբան Միքայել Ադամյանը, Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, «Հերացի» հիվանդանոցային համալիրի գխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը, այլ փորձառու բժիշկներ:
Նման միջամտությունների անցկացման հնարավորությունը հայ մասնագետների համար կարևոր է փորձի փոխանակման և հետագայում ձեռք բերված գիտելիքները համալսարանական կլինիկաներում կիրառելու տեսակետից:
12.04.2022 Կարդացեք նաև
Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ...
17.06.2025
«Stent for Life» կյանք փրկող ծրագիրը, ամբողջ բնակչությանը` անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքից, պետական պատվերի շրջանակներում` անվճար...
07.03.2025
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
25.02.2022
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվել է բարդ, հազվադեպ հերթական վիրահատությունը...
31.08.2021
Գիտնականները մշակել են յուրահատուկ թեստ, որը գործնականորեն կարող է անցնել մոլորակի յուրաքանչյուր բնակիչ և արագ պարզել սեփական առողջության մակարդակը: Մեթոդն անվանել են «աստիճան-թեստ»...
19.02.2021
Աորտազստային սեգմենտի և պերիֆերիկ զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումները հիվանդների անոթային կլինիկա դիմելու ամենահաճախ պատճառներից են: Անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման ժամանակ...
03.02.2021
«Արմենիա» ՀԲԿ ընդունարան է դիմել պացիենտ՝ 69 տարեկան: Ռիսկի գործոններն էին ՝զարկերակային հիպերտենզիան, նախկինում կրած իշեմիկ կաթվածը, ժառանգականությունը խիստ ծանրաբերնված էր (հոր և երկու եղբոր մոտ սրտամկանի ինֆարկտից...
09.12.2020
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Բժիշկները գտնում են, որ ցուրտ եղանակը մեծացնում է կաթվածների, սրտային հիվանդությունների՝ ստենոկարդիայի նոպաների և սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ հանկարծակի մահվան վտանգը: Կարծիք կա, որ ցածր ջերմաստիճանի...
22.09.2020
Բրիտանական բժշկական պարբերականում հոդված է հրապարակվել այն մասին, որ օստեոպորոզի կանխարգելման նպատակով տարեցների կողմից ընդունվող կալցիումի հավելումները ազդում են սրտային նոպաների առաջացման հաճախության վրա...
16.09.2020
«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գարիկ Սարգսյանը պատմում է վիրահատության մասին...
24.08.2020
65 տարեկան տղամարդը բավականին երկար ժամանակ պարբերաբար հսկվել էր նյարդաբանի և անոթաբանի կողմից: Վերջին անգամ անոթների հետազոտություն կատարվել էր մոտավորապես մեկ տարի առաջ, որի արդյունքում ժխտվել էր...
29.04.2020
Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն: Բացառիկ այդ վիրահատությունն արդեն հաստատուն քայլերով իր տեղն է գտնում...
25.02.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ