Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Բժիշկները փորձարկել են սրտային անբավարարության բուժման նոր սխեմա. Medical Express

Բժիշկները փորձարկել են սրտային անբավարարության բուժման նոր սխեմա. Medical Express

Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել:


Յուտիի Համալսարանն առաջարկում է սրտային անբավարարության բուժման համար դեղերն օգտագործել փորոքային կարգավորող սարքի հետ` միաժամանակ: Դա պոմպ է, որը պահպանում է սրտի աշխատանքը և փոխարինում աջ կամ ձախ փորոքին:  Այն օգտագործում են սրտային անբավարարությամբ հիվանդները մինչև տրանսպլանտացիան կամ, եթե տրանսպլանտացիան անհնար է:


Պոմպը նվազեցնում է սրտի ծանրաբեռնվածությունը: Սահմանափակ ժամանակահատվածում նրա օգտագործումը թույլ է տալիս սրտին` հանգստանալ, ժամանակ շահել, որի ընթացքում նա կարող է վերականգնել իր վնասված  կառուցվածքը: Դրա հետևանքով սրտի ֆունկցիան լավանում է այնքան, որ հնարավոր է դառնում պոմպի հեռացումը:


Միջոցը փորձարկվել է կամավորների մոտ: Հետազոտություններում ընդգրկվել են 19-59 տարեկան, 40 հիվանդ՝ պրոգրեսիվող սրտային անբավարարությամբ: Նրանց բոլորին ներդրվել է պոմպ: 19 բուժառուները բուժվել են համաձայն նոր արձանագրության (պոմպ՝ գումարած սրտային անբավարարության ժամանակ կիրառվող դեղորայք): Այդ խմբի մոտ գրանցվել է սիրտ-անոթային համակարգի վիճակի լավացում, որը հնարավորություն է տվել հեռացնել պոմպը: Այդ հիվանդների 90 տոկոսը, պոմպը հեռացնելուց մեկ տարի անց, դեռ կենդանի էր, իսկ 77 տոկոսը` լավ էին իրենց զգում նաև 3 տարի անց:

Սկզբնաղբյուր. Medical Express
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ