Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Կալցիումը մեծացնում է տարեցների մոտ սրտային նոպայի առաջացման ռիսկը

Կալցիումը մեծացնում է տարեցների մոտ սրտային նոպայի առաջացման ռիսկը

Բրիտանական բժշկական պարբերականում հոդված է հրապարակվել այն մասին, որ օստեոպորոզի կանխարգելման նպատակով տարեցների կողմից ընդունվող կալցիումի հավելումները ազդում են սրտային նոպաների առաջացման հաճախության վրա: Այս կարևոր խնդիրն ուսումնասիրելու համար գիտնականների միջազգային թիմը վերլուծել է 12 հազար հիվանդի կողմից կալցիումի ընդունման հետ կապված 11 փորձարկումների արդյունքները:  

Պարզվել է, որ հավելումները մեծացրել են սրտային նոպաների ռիսկը . 30 %-ով, ինչպես նաև աննշան ազդել են նոպայի ուժգնության և մահվան ռիսկի վրա:
 
Փորձարկումների արդյունքների վրա չեն ազդել տարիքը, սեռը, ինչպես նաև լրացուցիչ կալցիում պարունակող հաբի տեսակը: Նախորդ հետազոտությունները սննդի հետ ընդունած հանքանյութի և սրտային նոպայի զարգացման միջև կապ չեն հայտնաբերել:  

Գիտնականները գտնում են, որ պետք է վերանայել տարեցների կողմից օստեոպորոզի կանխարգելման նպատակով կալցիումի ընդունման տարբերակները: Դրա համար նրանք առաջարկում են նախ հստակորեն գնահատել  ոսկրային հյուսվածքի վիճակի վրա ազդող պրեպարատների արդյունավետությունը, ապա տվյալները համադրել սրտային նոպայի առաջացման ռիսկի հետ:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ