Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ   սրտաբանները արտասահմանցի գործընկերների հետ իրականացրել են բացառիկ միջամտություն՝ սրտի աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում: 50-ամյա տղամարդու սրտի աորտալ փականի պրոթեզավորումը կատարվել է առանց կրծքավանդակը բացելու: Աորտալ փականի պրոթեզավորումները մինչ այժմ կատարվում էին բաց վիրահատության եղանակով: Սակայն «Էրեբունի» ԲԿ ղեկավարության որգեգրած սկզբունքների համաձայն, այն բոլոր վիրահատությունները, որոնք աշխարհը կատարում է ոչ բաց վիրահատայան եղանակով, պետք է հաջողությամբ ներդրվեն եւ իրականացվեն նաեւ «Էրեբունի»-ում: Սա հերթական քայլն է:

Վիրահատությունը կատարելու համար  «Էրեբունի» ԲԿ նախաձեռնությամբ «ՄարգՖարմա» ընկերությունը Հայաստան է հրավիրել այս ոլորտում աշխարահռչակ ներանոթային սրտաբան  Անմոլ Սոնավանին:

Հիվանդն ուներ աորտալ ստենոզ՝ արոտալ փականի նեղացում: Աորտալ փականը գտնվում է աորտայի և ձախ փորոքի սահմանին. փականի նեղացումը կոչվում է ստենոզ: Այն ճնշման տարբերություն է առաջացնում ձախ փորոքի և աորտայի միջև՝ հանգեցնելով  սրտային անբավարարության և հանկարծամահության:  Մինչեւ վերջերս նման վիրահատությունները միայն մեկ եղանակ ունեին՝ բաց, սակայն աշխարհն արդեն գնում է ներանոթային միջամտությունների ճանապարհով: Ազդրային զարկերակի միջոցով հին փականի մեջ տեղադրվում է նոր փական: Միջամտությունն այլեւ չի պահանջում   կրծքավանդակի հատում: Փականը տեղադրելուց հետո ճնշման տարբերությունը վերանում է և հիվանդության նշանները շատ արագ հետ են զարգանում:Այսպիսով, սրտի աորտալ փականի ներանոթային պրոթեզավորման գերժամանակակից այս մեթոդը ներդրվեց նաեւ Էրեբունիում՝ դառնալով նախադեպ հետագա նման դեպքերի համար եւ  մեկ քայլ առաջ գնակով  սրտաբանության ոլորտում:

 

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ