ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Պուլսի հաճախականությունը կապել են մահվան վտանգի և սրտի հիանդությունների հետ. armeniamedicalcenter.am
«Սրտի զարկերի հաճախականությունը հանգիստ վիճակում րոպեում 50-100 զարկը համարվում է նորմալ: Տարիքի հետ այդ ցուցանիշը, սովորաբար, նվազում է: Դանդաղ պուլսը խոսում է այն մասին, որ սիրտն աշխատում է արդյունավետ: 50 տարեկանից բարձր տարիքում հաճախացած սրտային ռիթմը կապված է սրտի հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ՝ մոտակա 11 տարիների ընթացքում»,- հայտնում են գիտնականները Open Heart հանդեսում:
Գիտնականները ցանկացել են պարզել, թե ինչպես է վերին սահմանով նորմային համապատասխանող սրտի ռիթմն ազդում առողջության և վաղ մահվան վտանգի վրա (մինչև 75 տարեկանը), և որքանով է կարևոր պուլսի փոփոխությունը կյանքի ընթացքում: Հետազոտություններին մասնակցել են պատահական ընտրված 1450 տղամարդ` ծնված 1943 թ., շվեդական Գետեբորգում: 1993 թ. նրանցից 798-ը լրացրել են հարցաթերթիկ, որտեղ պատմել են սրտի հիվանդությունների ընտանեկան պատմությունների և սթրեսների մակարդակի մասին: Նրանք նաև բժշկական ստուգման են ենթարկվել` ներառյալ սրտի ռիթմի հաշվարկը: Մասնակիցներին բաժանել են 4 խմբի` ելնելով պուլսի հաճախականությունից. ոչ ավելի, քան 55-ը, 66-75-ը և 75-ից ավելի զարկ` րոպեում:
Սրտի կծկումների հաշվարկը տղամարդկանց մոտ կրկնել են 2003 և 2004 թվականներին, որպեսզի ժամանակի ընթացքում գնահատեն փոփոխությունները: Հետազոտման 21 տարվա ընթացքում 119-ը (15%-ից պակաս) մահացել են մինչև 71 տարեկանը, 237-ի մոտ (28%) զարգացել են սրտային հիվանդություններ, իսկ 133-ի մոտ (14%-ից ավելի) առաջացել է սրտի իշեմիկ հիվանդություն:
Րոպեում 55 զարկից ավելին հաճախ դիտվել է ծխողների, ֆիզիկապես ոչ ակտիվ կյանք վարողների, սթրեսների ավելի ենթակա մարդկանց մոտ: Սրտի հաճախացած զարկ ունեցողների մոտ հայտնաբերվել է նաև սիրտ-անոթային հիվանդություններն նպաստող ռիսկեր՝ ավելորդ քաշ, բարձր զարկերակային ճնշում և այլն:
1993 թ. ցանկացած պատճառից մահվան վտանգի գրեթե կրկնակի ավելացումը ցանկացած պատճառից կապված է եղել 75-ից ավելի սրտի զարկերի հետ:
Այն տղամարդկանց մոտ, որոնց սրտի ռիթմը հաստատուն է եղել 1993-2003 թվականների ժամանակահատվածում, երբ նրանք եղել են 50-60 տարեկան, սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը 44 տոկոսով ցածր է եղել` համեմատած նրանց հետ, որոնց մոտ ռիթմն արագացել է: Մեկ զարկով ռիթմի ավելացումը մեծացրել է մահվան վտանգը 3%-ով, սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը՝ 1%-ով, իսկ իշեմիկ հիվանդությունների վտանգը՝ 2-%ով:
Հեղինակները նշում են, որ հետազոտությունները սահմանափակված են մասնակիցների սեռով և տարիքով, որոնք կարող են հիվանդությունների վրա ազդող կարևոր գործոններ լինել: Բայց արդյունքները ցույց են տալիս, որ սրտի ռիթմի արագության վերահսկողությունը կարող է կարևոր լինել ապագայում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի նախազգուշացման հարցում:
30.07.2019 Կարդացեք նաև
03.02.2021
09.12.2020
29.04.2020
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ