Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Կատարվել է բացառիկ վիրահատություն. պացիենտը տառապում էր սթիլ- համախտանիշով. armeniamedicalcenter.am

Կատարվել է բացառիկ վիրահատություն. պացիենտը տառապում էր սթիլ- համախտանիշով. armeniamedicalcenter.am

Պացիենտի մոտ (60 տ. տղամարդ), ով դիմել է «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունք, առկա էր ենթաանրակային զարկերակի պրոքսիմալ հատվածի խցանում, ինչը քիչ հանդիպող ախտաբանություն է:

Հիվանդությունը կոչվում է սթիլ-համախտանիշ (թարգմանաբար` կողոպուտ):

Փորձենք փոքրիկ պարզաբանում տալ: Ենթաանրակային զարկերակը, որը սկսում է աորտայից, հիմնական ֆունկցիան վերին վերջույթը սնելն է, իսկ դրանից սկիզբ առնող ողնաշարային զարկերակն ապահովում է ողնուղեղի և ուղեղի մի հատվածի սնուցումը: Այս համախտանիշի ժամանակ զարկերակը ելման հատվածում խցանվում է` վնասելով վերջույթի սնուցումը: Արդյունքում արյան ճնշումների տարբերության հաշվին զարգանում է ողնաշարային կամ ներկրծքային զարկերակներից արյան հետհոսք դեպի ենթաանրակային զարկերակ, որպեսզի կոմպենսացվի վերջույթի արյան շրջանառությունը:

Հիվանդության առաջացման հիմնական պատճառներից են խցանող աթերոսկլերոզը, սպեցիֆիկ կամ ոչ սպեցիֆիկ թրոմբանգիտը, ներանոթային և արտանոթային արատները և այլն:

Հիվանդի հիմնական գանգատները կապված են ուղեղի և վերին վերջույթի արյան շրջանառության խանգարման հետ, որն այս պարագայում առաջանում է խցանման պատճառով հետհոսքի արդյունքում` բերելով արյան շրջանառության անբավարարության և թերսնուցման: Պացիենտի մոտ առաջանում են գլխապտույտներ, տեսողության վատացում, երբեմն հավասարակռության խանգարումներ կանգնած կամ նստած ժամանակ:

Սա առողջության համար լուրջ վտանգ է, քանի որ պացիենտի մոտ կարող են ի հայտ գալ տրանզիտոր իշեմիկ նոպաներ, և, ի վերջո, բերել ուղեղի կաթվածի և մահվան:  Վերին վերջույթի արյան շրջանառության խանգարումն աստիճանաբար կոմպենսացիայի փուլից անցնում է դեկոմպենսացիայի, իսկ վերջին` խոցային նեկրոտիկ փուլում, ի հայտ են գալիս տրոֆիկ խոցեր: Կոմպենսացիայի փուլում վերջույթը դեռևս սնվում է, պացիենտները գանգատվում են մատների թմրածությունից, ցրտի նկատմամբ գերզգացողությունից: Դեկոմպենսացիայի փուլում գանգատվում են հանգստի ժամանակ ցավերից, վերջույթի թուլությունից` հիմնականում ֆիզիկական լարվածության  ժամանակ: Վերջին փուլում պացիենտը կարող է վիրահատության արդյունքում կորցնել վերջույթը:

Այս ախտաբաության ժամանակ միակ բուժման տարբերակը վիրահատական միջամտությունն է: Ընդունված են տարբեր միջամտական մեթոդներ, սակայն առավել արդյունավետը զարկերակի դիստոպիան է՝ զարկերակի իմպլանտացիան մեկ այլ զարկերակի վրա, որը և իրականացվել է տվյալ պացիենտի մոտ:

Միջամտության ընթացքում, տեխնիկապես մեծ դժվարությամբ, զարկերակն աորտայի ելման հատվածում անջատվել է և կատարվել իմպլանտացիա ընդհանուր քնային զարկերակի վրա: Արդյունքը բարեհաջող էր: Մի քանի օրվա ընթացքում և՛ ուղեղի, և՛ վերին վերջույթի շրջանում իշեմիկ երևույթները վերացել են: Հիվանդը դուրս է գրվել պրակտիկորեն առողջ և վերադարձել իր բնականոն կյանքին:

Վիրաբ Աղաբեկյան
«Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ