Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

3D պրինտերով տպագրված անոթները հաջողությամբ պատվաստել են մակակ- ռեզուսներին. news.am

3D պրինտերով տպագրված անոթները հաջողությամբ պատվաստել են մակակ- ռեզուսներին. news.am

Չինական Sichuan Revotek ինովացիոն ընկերությունն աշխարհում առաջին անգամ արհեստական անոթներ է ստեղծել՝ տպագրված 3D պրինտերով, որոնք գործում են կենսաբանական անոթների նման: Այս մշակումը կարող է գիտության զանգացմանը նոր խթան լինել եւ օգնել արհեստական օրգանների ստեղծմանը:

Նոր անոթները տպագրված են կենսաթանաքով, որոնք ստեղծվել են մակակ-ռեզուսներից վերցված ցողունային բջիջների հիմքով: Ընդ որում,՝ դրանք պրոթեզ չեն համարվում, լիարժեք օրգանական արյունատար անոթներ են: Չինական ընկերության գլխավոր գիտաշխատող Կան Յույյանը նշել է, որ օրգանիզմում նոր անոթների ներդրումից հետո 5 օրվա ընթացքում ձեւավորվում է էնդոդերմների նոր շերտ, միեւնույն ժամանակ, շարունակում են աճել հարթ մկանների բջիջները: 28 օրվա ընթացքում իմպլանտացված անոթները միախառնվում են այլ բջիջներին, եւ տպագրված անոթը վերածվում է սովորական կենսաբանական անոթի:

Գիտնականներն արդեն փորձարկել են նոր անոթները՝ պատվաստելով 30 մակակ-ռեզուսներին: Մի քանի ամիս անց մասնագետները պարզել են, որ արհեստական անոթներն արդեն անհնար էր իսկականից տարբերակել, եւ բոլոր կենդանիներն իրենց լավ են զգացել:

Դեռեւս վաղ է խոսել կլինիկական պրակտկայում 3D տպագրությամբ անոթների կիրառման մասին, սակայն ապագայում դրանց օգտագործումը միանգամայն իրատեսական է, եւ այդ ապագան սարերի ետեւում չէ:

 

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. MedPortal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ