ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Ալցհեյմերի հիվանդությունը կարող է ախտահարել թե՛ ուղեղը, թե՛ սիրտը. news.am
Ալցհեյմերի հիվանդությունը կարող է ախտահարել ո՛չ միայն մարդու ուղեղը, այլ նաեւ` սիրտը. բետա ամիլոիդները, որոնք ուղեղում վահանիկներ են ձեւավորում, կարող են նույնատեսակ ազդել նաեւ սրտի վրա՝ մեծացնել սրտի սուր անբարարության առաջացման հավանականությունը: Այս մասին հայտնել են Harvard Medical School-ի եւ Beth Israel Deaconess Medical Center's Cardiovascular Institute-ի (Բոսթոն, ԱՄՆ) գիտնականները:
Նշված կենտրոնների աշխատակից Ֆեդերիկա դել Մոնտեն նշել է, որ երկու դեպքում էլ հիվանդության ներգործության մեխանիզմը միատեսակ է. պաթոլոգիան մի կողմից ազդում է ուղեղի, մյուս կողմից՝ սրտի վրա:
Հետազոտությանը մասնակցել է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող 22 հիվանդ, որոնց միջին տարիքը 79 էր: Ստուգիչ խմբում ընդգրկված էին 35 առողջ մարդ` միջինը 78 տարեկան: Իրականացված հետազոտություններով պարզվել է, որ հիվանդների խմբում նկատվել է ձախ փորոքի պատերի կարծրացման միտում, որն անդրադարձել է արյուն մատակարարելիս նրա ընդարձակման ունակության վրա: Փորոքների կարծրությունն ու ոչ առաձգականությունը, արյան շրջանառությանը լիարժեք մասնակցելու անընդունակությունն իր հերթին համարվում է սրտի սուր անբավարարության վտանգի գործոն:
Temple University-ի սրտաբան Ալֆրեդ Բովի մեկնաբանությամբ՝ այսպիսի վիճակի կարող են հանգեցնել նաեւ բետա ամիլոիդները, որոնց կուտակումը փորոքի պատերին այն ավելի կարծր է դարձնում: Պրոֆեսորի խոսքով՝ եթե մկանները անհրաժեշտ կերպով չեն թուլանում, ապա հիվանդի մոտ կարող է սրտի սուր անբավարարություն առաջանալ, նույնիսկ եթե սիրտն առողջ է:
Ֆեդերիկա դել Մոնտեն նշել է, որ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողներին բուժող բժիշկները պետք է պատրաստ լինեն ո՛չ միայն սիրտ-անոթային պաթոլոգիաների առաջացմանը, այլ նաեւ այլ հիվանդությունների, քանի որ այս հիվանդությունը միայն ուղեղը չէ, որ ախտահարում է. այն համակարգային հիվանդություն է: Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մոտ բետա ամիլոիդների բարձր մակարդակ է նկատվել ո՛չ միայն սրտում, այլեւ` աղիներում, երիկամներում եւ, ընդհանուր առմամբ, մկաններում:
Բժիշկ դել Մոնտեն եւ պրոֆեսոր Բովը նաեւ պարզաբանել են, որ առայժմ գոյություն չունի Ալցհեյմերի հիվանդության հետեւանքով առաջացած սրտի անբավարարության բուժում, իսկ սրտամկանի հյուսվածքում բետա ամիլոիդների կուտակման մեխանիզմը հասկանալու համար կպահանջվի հետազոտությունը կրկնել ավելի մեծ թվով մարդկանց մասնակցությամբ:
01.12.2016 Կարդացեք նաև
03.02.2021
09.12.2020
29.04.2020
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ