Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Ավելի քան 1 մլրդ մարդ տառապում է արյան բարձր ճնշմամբ. news.am

Ավելի քան 1 մլրդ մարդ տառապում է արյան բարձր ճնշմամբ. news.am

Վերջին 40 տարում աշխարհում արյան բարձր ճնշմամբ տառապող մարդկանց թիվը համարյա կրկնակի աճել է՝ հասնելով 1,1 մլրդ մարդու: Այս մասին են վկայում ծավալուն հետազոտության արդյունքները, որն իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ:

Հետազոտությունն ընդգրկել է 1975-ից մինչեւ 2015 թվականները: Գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ եթե նախկինում հիպերտոնիան համարվում էր հարուստների հիվանդությունը, ապա այժմ այս հիվանդությամբ ավելի ու ավելի շատ են տառապում բնակչության աղքատ շրջանները: Հիպերտոնիայով տառապող բնակչության թվի էական աճ է նկատվում Աֆրիկայում եւ Հարավային Ասիայում: Արյան բարձր ճնշմամբ տառապող բոլոր մարդկանց գրեթե կեսը բնակվում է ասիական երկրներում:

Հետազոտության տվյալներով՝ Հարավային Կորեան, ԱՄՆ-ը եւ Կանադան գլխավորել են հիպերտոնիայով հիվանդացության ամենացածր ցուցանիշով աշխարհի երկրների ցուցակը:

Սակայն գիտնականները չեն կարող ճշգրիտ ասել, թե ինչու է բարձր ճնշումը խնդիր դարձել առավել աղքատ երկրների բնակիչների համար: Պատճառներից մեկը կարող է լինել բնակչության սննդակարգը, որը ենթադրում է հարուստ երկրներում բանջարեղենի եւ մրգերի ավելի մեծ քանակով օգտագործում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ