Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

«Վատ» խոլեսթերինը երկարակեցության աղբյուր են կոչել. news.am

«Վատ» խոլեսթերինը երկարակեցության աղբյուր են կոչել. news.am

Լիպոպրոտեինների` այսպես կոչված «վատ խոլեսթերինի», բարձր մակարդակ ունեցող մարդիկ կարող են առնվազն նույնքան երկար ապրել, որքան արյան մեջ ճարպերի ցածր մակարդակով իրենց հասակակիցները, պարզել է գիտնականների միջազգային խումբը:

Հետազոտողների միջազգային խումբը պարզել է, որ «վատ խոլեսթերինի» բարձր մակարդակ ունեցող մարդիկ իրականում նույնքան երկար են ապրում, որքան արյան մեջ լիպոպրոտեինների ցածր խտությամբ իրենց հասակակիցները:  Աշխատանքի արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում:

Դիտարկման հեղինակները վերլուծել են գոյություն ունեցող հետազոտությունները, որոնցում 60 տարեկանից սկսած ավելի քան 67 հազար մարդ է գործարկվել եւ կասկածի տակ են առել ավելի վաղ կատարված եզրահանգումները, թե «վատ» խոլեսթերինը բարձրացնում է սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը: 

British Medical Journal-ը գրում է, որ վերլուծության ընթացքում մասնագետները ո՛չ միայն կապի բացակայություն են արձանագրել ճարպերի բարձր պարունակության եւ անոթների գործառույթների խանգարումներից մահվան միջեւ, այլեւ պարզել են, որ խոլեսթերինը կարող է խոչընդոտել, օրինակ, Պարկինսոնի հիվանդության կամ Ալցհայմերի համախտանիշի զարգացմանը: Գիտնականները կասկածի են առել այն հիպոթեզը, որի համաձայն, խոլեսթերինի բարձր մակարդակով մարդիկ սրտանոթային հիվանդություններից մահվան ավելի մեծ ռիսկի են ենթակա եւ պետք է ստատիններ ընդունեն լիպոպրոտեինների խտությունը նվազեցնելու համար:  

Հետազոտողները նախատեսել են հետագայում պարզել, թե վատ խոլեսթերինն ինչու է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն երիտասարդների մոտ, բայց ոչ` ծերերի:

Ցածր խտությամբ լիպոպրոտեինները խոլեսթերինի կրող են, որը հաճախ «վատ խոլեսթերին» է կոչվում այն պատճառով որ կապված է աթերոսկլերոզի զարգացման ռիսկի հետ: Դրանց հակառակ, բարձր խտությամբ լիպոպրոտեիններն էականորեն նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. strana-sovetov.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ