Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Վահանաձև գեղձի աշխատանքի խափանումն ազդում է սրտի վրա. 1in.am

Վահանաձև գեղձի աշխատանքի խափանումն ազդում է սրտի վրա. 1in.am

Հոլանդիայի Erasmus University Medical Center հետազոտական կենտրոնի գիտնականների խոսքով` վահանաձև գեղձի խնդիրները կարող են դառնալ անժամանակ մահվան պատճառ, հայտնում է gogetnews.info-ն:

Գեղձի ճիշտ աշխատանքից կախված է անհրաժեշտ հորմոնների արտադրությունը, որոնք պատասխանում են մարդու բոլոր հյուսվածքների և օրգանների թթվածնով հագենալուն: Այդ պատճառով գեղձի աշխատանքի խանգարման դեպքում բացասական հետևանքները կարող են արտահայտվել օրգանիզմի ցանկացած համակարգում, առաջին հերթին` արյունատար:

Գիտնականներն առանձնացնում է վահանաձև գեղձի երկու տեսակի հիվանդություն` հիպոթիրեոզ (հորմոնների ցածր արտադրություն) և հիպերթիրեոզ (հորմոնների բարձր արտադրություն):

Առաջինի հետևանքով կարող է առաջանալ առիթմիա, բրադիկարդիա (սրտի ցածր ռիթմ), կաթվածի ռիսկ, արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակ և զարկերակների առաձգականության նվազեցում:

Երկրոդ դեպքում, ընդհակառակը, մեծացնում է սրտի նոպաների վտանգը, քանի որ սրտի բաբախումները հաճախանում են, և ճնշումը բարձրանում է:

Վահանաձև գեղձի հիվանդությունները հեշտ են հայտնաբերվում և բուժելի են, այնպես որ, պետք չէ հետաձգել բժշկի դիմելը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. budetbaby.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ