Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

ԱՄՆ-ում կիրառության համար հավանության է արժանացել տարալուծվող ստենտը. news.am

ԱՄՆ-ում կիրառության համար հավանության է արժանացել տարալուծվող ստենտը. news.am

ԱՄՆ-ում կիրառության համար հավանության է արժանացել տարալուծվող պսակաձեւ AbsorbGT1 ստենտը, որը մշակվել է Abbott ընկերության կողմից: Այդ ստենտը տեղադրում են պսակային անբավարարություն ունեցող հիվանդներին եւ այն սկսում է իմունոսուպրեսոր էվերոլիմուս դեղն արտազատել, որը խոչընդոտում է սպիների առաջացմանը:

AbsorbGT1-ն ամբողջությամբ տարալուծվում է տեղադրումից 3 տարի անց, իսկ արյունատար անոթի անցքն այդ ժամանակ լայնացած է մնում նաեւ առանց ստենտի օգտագործման: Ներկայում օգտագործվող ստենտները մետաղից են պատրաստում, իսկ դա պատրաստված է կենսադեգրադացվող պոլի-L-լակտիդից, որն արդեն օգտագործում էին իմպլանտացվող բժշկական սարքերի համար:

Անցյալ տարի ստենտը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների III փուլը` 2008 հիվանդի մասնակցությամբ: Հետազոտողները համեմատել են ավանդական մետաղական ստենտների եւ նոր AbsorbGT1-ի օգտագործման դեպքում բարդությունների ի հայտ գալու հաճախությունը: Տեղադրումից մեկ տարի անց AbsorbGT1-ով հիվանդների մոտ բարդությունների առաջացման հավանականությունը մոտավորապես նույնն էր, ինչ սովորական ստենտով հիվանդների մոտ (համապատասխանաբար` 7,8 տոկոս եւ 6,1 տոկոս): Թրոմբները ձեւավորվել են կենսադեգրադացվող ստենտով հիվանդների 1,54 տոկոսի մոտ եւ մետաղական ստենտով հիվանդների 0,74 տոկոսի մոտ:

Ճիշտ է, AbsorbGT1 ստենտի տեղադրում խորհուրդ չի տրվում այն հիվանդներին, ովքեր  գերզգայուն են էվերոլիմուսի կամ այն նյութի նկատմամբ, որից պատրաստված է ստենտը: Մնացած դեպքերում այն սովորական ստենտների այլընտրանք է համարվում:

Հիշեցնենք, որ ստենտները տեղադրվում են նեղացած անոթների անցքը լայնացնելու եւ արյան շրջանառությունը կարգավորելու համար:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ