Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Աորտայի վրա մինի-պոմպը թուլացած սրտին կօգնի արյուն մղել. news.am

Աորտայի վրա մինի-պոմպը թուլացած սրտին կօգնի արյուն մղել. news.am

Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի մասնագետների նոր մշակումը կարող է օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր սրտանոթային համակարգի հիվանդությունների հետեւանքով օրգանի փոխպատվաստման են սպասում: Սարքն ամրացվում է աորտայի շուրջը եւ սրտին օգնում արյուն մղել: 

Դիէլեկտրիկ էլեկտրաակտիվ պոլիմեր  (Dielectric Electro Active polymer, DEAP) անունով սարքը տեղադրվում է աորտայի շուրջը` ձախ փորոքից դուրս գալու շեմին: Սարքը կազմված է երեք բարակ օղակից, որոնք պատրաստված են հատուկ էլեկտրական հատկանիշներ ունեցող նյութից: Յուրաքանչյուր օղակի վրա էլեկտրոդներ կան: Հոսանքը միացնելիս սարքն ընդլայնվում է, անջատելիս` սեղմվում (օղակներից յուրաքանչյուրն` ըստ հերթականության) եւ արյունը մղում աորտայով` օգնելով սրտին: «Էլեկտրական սրտազարկը» ի հայտ է գալիս մագնիսական ինդուկցիայի շնորհիվ: 

Նման կառուցվածքով մինի-պոմպը մի քանի առավելություն ունի: Նախ` վիրահատության ընթացքում գործնականում չեն դիպչում անմիջապես սրտին, երկրորդ` օղակներն արյան հետ ուղղակի շփում չունեն, համապատասխանաբար` փոքր է հեմոլիզի եւ, որպես հետեւանք, արյան զեղումների հավանականությունը, երրորդ` ոչ մի հաղորդալար չկա: Զարկերակը կարելի է կառավարել ռեալ ժամանակի ռեժիմում, որովհետեւ օղակներն անմիջապես արձագանքում են հոսանքին: 

Գյուտը նախատիպի փուլում է: Հետազոտողները նախատեսել են լրացուցիչ բարելավումներ կատարել, իսկ հետո սարքը փորձարկել այնպիսի հեղուկների վրա, որոնք արյան նման հատկանիշներ ունեն, օրինակ` գլիցերոլի: Գիտական խումբն աշխատում է Բեռնի Համալսարանական հոսպիտալի հետ համագործակցությամբ, որտեղ հնարավորություն կա կլինիկական փորձարկումներ կատարելու:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mirbodrosti.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ