Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Իսրայելցի գիտնականները սրտի էլեկտրոնային «կարկատան» են ստեղծել. news.am

Իսրայելցի գիտնականները սրտի էլեկտրոնային «կարկատան» են ստեղծել. news.am

Իսրայելցի գիտնականները սրտի «կարկատան» են ստեղծել, որի օգտագործումը թույլ է տալիս ո՛չ միայն փոխարինել սրտի կաթվածի կամ այլ հիվանդությունների հետեւանքով վնասված սրտամկանային հյուսվածքը, այլեւ առցանց ռեժիմով հետեւել հիվանդի սրտի աշխատանքին: Սարքի կազմի մեջ են մտնում ինչպես կարդիոմիոցիտներ, այնպես էլ էլեկտրոնային բաղադրիչներ:  Սարքի օգնությամբ հնարավոր կլինի նաեւ հեռակա կառավարել դեղերի արտազատումը:

Գիտնականները նախ պոլիմերային հիմք են ստեղծել, որի երկու շերտերի արանքում ոսկե էլեկտրոդներ են տեղադրել: Էլեկտրոդներից որոշներն ի վիճակի են գրանցել սրտի բջիջների ակտիվությունը, իսկ մյուսները նախատեսված են դեղերի կամ այլ նյութերի արտազատման համար:  Հետո ապագա չիպը տեղադրել են արհեստական արտաբջջային հիմնակմախքի մեջ, ինչից հետո այն աճեցրել են. արդյունքում հիմնակմախքը լցվել է կարդիոմիոցիտներով: 

Այս եղանակով ստեղծված հյուսվածքը կրճատվելու կարողություն ունի: Հետազոտողներն արդեն ցուցադրել են ո՛չ միայն սրտային բջիջների ակտիվությանը հետեւելու, այլեւ կրճատման հաճախությունը փոփոխելու հնարավորություն:

«Կարկատանը» դեռեւս չի փորձարկվել հիվանդների վրա, սակայն Թալ Դվիրը (TalDvir) եւ իր գործընկերները Թել Ավիվի համալսարանից (TelAvivUniversity) իրենց մշակումը հեռանկարային են համարում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ