Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Նոր թեստը կարող է բացահայտել սրտի բոլոր ժառանգական հիվանդությունները. news.am

Նոր թեստը կարող է բացահայտել սրտի բոլոր ժառանգական հիվանդությունները. news.am

Նոր գենետիկ թեստը, որը թույլ է տալիս ախտորոշել սրտի ժառանգական հիվանդությունները, մշակել են Մեծ Բրիտանիայի գիտնականները: Գենետիկ թեստը, որը մշակել են British Heart Foundation-ի աշխատակիցները, գնային առումով ավելի մատչելի է ու գործածման տեսակետից` առավել հասարակ, քան գոյություն ունեցող մյուս անալոգները, որոնք թույլ են տալիս որոշել փոքր քանակությամբ գեներ եւ ուղղված են միայն սպեցիֆիկ հիվանդությունների որոնմանը:

Անցած ամիս British Heart Foundation-ը հիմնեց Մայլս Ֆրոսթի հիմնադրամը՝ ի հիշատակ սըր Դեւիդ Ֆրոսթի (հանրահայտ լրագրող, որը նշանավոր էր դարձել ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ իր հարցազրույցով) որդու` Մայլսին, ով մահացել էր սրտի չախտորոշված հիվանդության պատճառով` հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա: Ազգականները համարում են, որ Մայլսն այդ հիվանդությունն իր հորից էր ժառանգել:

Շատերի համար սրտի ժառանագական հիվանդությունների առաջին նշանն է դառնում իրենց արյունակիցների անսպասելի ու անբացատրելի մահը: Իսկ հիմա գենետիկ թեստի միջոցով ընտանիքի անդամները կարող են պարզել իրենց մոտ մուտացված գենի առկայությունը, հետեւաբար, նաեւ ստանալ բուժում, որը կպաշտպանի նրանց վաղաժամ մահից: Արյան նոր հետազոտության շնորհիվ հնարավոր է 174 ճակատագրական գեների բացահայտումը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ