Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Մեծ Բրիտանիայում մեկնարկել է սրտի հիվանդությունների դեպքում վիրահատությունների խոշորագույն հետազոտություն. news.am

Մեծ Բրիտանիայում մեկնարկել է սրտի հիվանդությունների դեպքում վիրահատությունների խոշորագույն հետազոտություն. news.am

Մեծ Բրիտանիայում սկսվում է մի ծավալուն հետազոտություն, որի նպատակն է պարզել սրտանոթային հիվանդություններով տառապողների համար վիրահատությունների կատարման լավագույն ժամանակը: Հետազոտությանը կմասնակցեն աորտալ ստենոզով 200-300 հիվանդ, իսկ դրա անցկացման համար արդեն ավելի քան մեկ միլիոն ֆունտ է հատկացվել:

Աորտալ ստենոզը մեծահասակների մոտ ամենատարածված սրտի արատներից է, որի դեպքում նեղանում է այն ելքի անցքը, որից արյունը ձախ փորոքից աորտայի մեջ է հայտնվում: Աորտալ ստենոզով տառապողների մոտ բարձր է սրտային անբավակարարության ու հանկարծամահության զարգացման վտանգը: Այդ արատի վտանգը հիմնականում տարեց մարդկանց է սպառնում:

Ժամանակին կատարված վիրահատությունը կօգնի նվազագույնի հասցնել հիվանդների առողջությանը սպառնացող վտանգը: Սակայն մասնագետներն առայժմ չգիտեն, թե հատկապես երբ է պետք անցկացել այդ վիրահատությունը՝ լավագույն արդյունքները ստանալու համար. բանն այն է, որ եթե վիրահատությունը չափից շուտ է իրականացվում, դա կարող է չարդարացված ռիսկ լինել հիվանդի համար, իսկ եթե չափից ուշ՝ ապա նրա սրտի մկանները կարող են արդեն անդառնալիորեն վնասված լինել:

Մարք Դուերքը եւ Էդինբուրգի համալսարանի նրա գործընկերները ծրագրում են ուսումնասիրել մասնակիցներից յուրաքանչյուրի սրտի աշխատանքը մինչեւ վիրահատությունն ու վիրահատությունից հետո, հասկանալու համար, թե դրա անցկացումը երբ է առավել արդյունավետ ու երբ է նվազագույն վտանգ պարունակում հիվանդի առողջության համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. kardiolog-online.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ