ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Հաջողությամբ են ավարտվել զարկերակի լուծվող ստենտի առաջին փորձարկումները. news.am
Abbott Vascular ընկերության ստենտը, որը լուծվում եւ անհետանում է տեղադրումից մի որոշ ժամանակ անց, մեկ տարի տեւած հետազոտության ընթացքում ցույց է տվել, որ նույնքան արդյունավետ է, որքան սովորական ստենտը։
Ստենտները փոքրիկ ցանցեր են, որոնք զարկերակներին թույլ չեն տալիս նորից խցանվել անգիոպլաստիկայի միջամտությունից հետո։ Սովորաբար այդ ստենտները պատրաստվում են մետաղից եւ հաճախ ծածկված են լինում հատուկ դեղով ։ Երբեմն տեղադրումից որոշ ժամանակ անց մետաղական ստենտները սկսում են բորբոքվել եւ այլ խնդիրներ առաջացնել։ Իսկ Absorb անունով լուծվող ստենտը ստեղծված է հատուկ նյութից, որը մեկ տարի շարունակ տեղում է մնում, հետո 2 տարվա ընթացքում տարալուծվում է։ Christ Heart and Vascular Center-ի բժիշկ Դինա Կարեյակեսի կարծիքով այդքան ժամանակը հերիք է , որպեսզի զարկերակը վերականգնվի։ Իսկ ստենտի տարալուծումից հետո զարկերակը վերադառնում է իր բնական վիճակին։
Լուծվող ստենտի փորձարկումներին մասնակցել է 1 կամ 2 խցանված զարկերակի պատճառով կրծքի ցավեր ունեցող 2000 հիվանդ։
Փորձարկման նպատակն է եղել ամերիկյան Food and Drug Administration-ի հավանությանն արժանանալը, որպեսզի հնարավորություն ունենան ԱՄՆ-ի տարածքում օգտագործել եւ վաճառել այդ ստենտները։ Փորձարկումները ցույց են տվել, որ հիվանդները, որոնց զարկերակներում նման ստենտներ են տեղադրել, իրենց ճիշտ այնպես են զգացել, ինչպես այն մարդիկ, ում զարկերակում մետաղական ստենտներ էին տեղադրել։ Մեկ տարվա ընթացքում երկու խմբի հիվանդների 6-7 տոկոսը կամ մահացել է սրտի կամ վիրահատված զարկերակի հետ կապված խնդիրներից կամ կրկնակի վիրահատության կարիք է ունեցել։ Մասնագետներն ակնկալում էին, որ լուծվող ստենտի տեղադրումից հետո արդյունքներն ավելի լավը կլինեին, բայց պարզվել է, որ այդպես չէ․ արդյունքները մոտավորապես նույնն են։
Այժմ մասնագետները նախատեսում են ավելի լայնածավալ հետազոտություն անցկացնել՝ 5000 հիվանդի մասնակցությամբ։
14.10.2015 Կարդացեք նաև
Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ...
17.06.2025
«Stent for Life» կյանք փրկող ծրագիրը, ամբողջ բնակչությանը` անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքից, պետական պատվերի շրջանակներում` անվճար...
07.03.2025
«Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում՝ առաջին անգամ՝ ամերիկյան արտադրության պրոթեզով, 84-ամյա պացիենտին ներանոթային...
12.04.2022
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
25.02.2022
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվել է բարդ, հազվադեպ հերթական վիրահատությունը...
31.08.2021
Գիտնականները մշակել են յուրահատուկ թեստ, որը գործնականորեն կարող է անցնել մոլորակի յուրաքանչյուր բնակիչ և արագ պարզել սեփական առողջության մակարդակը: Մեթոդն անվանել են «աստիճան-թեստ»...
19.02.2021
Աորտազստային սեգմենտի և պերիֆերիկ զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումները հիվանդների անոթային կլինիկա դիմելու ամենահաճախ պատճառներից են: Անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման ժամանակ...
03.02.2021
«Արմենիա» ՀԲԿ ընդունարան է դիմել պացիենտ՝ 69 տարեկան: Ռիսկի գործոններն էին ՝զարկերակային հիպերտենզիան, նախկինում կրած իշեմիկ կաթվածը, ժառանգականությունը խիստ ծանրաբերնված էր (հոր և երկու եղբոր մոտ սրտամկանի ինֆարկտից...
09.12.2020
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Բժիշկները գտնում են, որ ցուրտ եղանակը մեծացնում է կաթվածների, սրտային հիվանդությունների՝ ստենոկարդիայի նոպաների և սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ հանկարծակի մահվան վտանգը: Կարծիք կա, որ ցածր ջերմաստիճանի...
22.09.2020
Բրիտանական բժշկական պարբերականում հոդված է հրապարակվել այն մասին, որ օստեոպորոզի կանխարգելման նպատակով տարեցների կողմից ընդունվող կալցիումի հավելումները ազդում են սրտային նոպաների առաջացման հաճախության վրա...
16.09.2020
«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գարիկ Սարգսյանը պատմում է վիրահատության մասին...
24.08.2020
65 տարեկան տղամարդը բավականին երկար ժամանակ պարբերաբար հսկվել էր նյարդաբանի և անոթաբանի կողմից: Վերջին անգամ անոթների հետազոտություն կատարվել էր մոտավորապես մեկ տարի առաջ, որի արդյունքում ժխտվել էր...
29.04.2020
Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն: Բացառիկ այդ վիրահատությունն արդեն հաստատուն քայլերով իր տեղն է գտնում...
25.02.2020
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYvvcnlX' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ