ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Ցողունային բջիջների ներարկման նոր մեթոդը կարող է օգնել սրտային անբավարարության բուժման գործում. med.news.am
Ցողունային բջիջները վնասված սրտին հասցնելու նոր մեթոդը կարող է օգնել սուր սրտային անբավարարության դեպքում, նշում են University of Utah-ի գիտնականները:
Նախնական հետազոտությունների ընթացքում նրան պարզել են, որ այդ բուժման ռազմավարությունը անվտանգ է եւ 48 պացիենտների մոտ ոչ մի բարդացումներ չի առաջացնում: Մեկ տարի անց սրտի ֆունկցիաները այս հիվանդների մոտ բարելավվել էին:
Հետազոտության առաջատար հեղինակ Ամիտ Պատելը՝ վերոնշյալ համալսարանի կարդիովասկուլյար վերարտադրողական բժշկության տնօրենը, պատրաստվում է նոր, ավելի լայնածավալ հետազոտություններ իրականացնել՝ պարզելու, հնարավո՞ր է արդյոք բուժել սրտային անբավարարությունը ցողունային բջիջներով:
Բազմաթիվ այլ հետազոտողներ եւս ուսումնասիրում են սրտային անբավարարության բուժման համար ցողունային բջիջների օգտագործման հավանականությունը, սակայն լուրջ կլինիկական արդյունքներ դեռեւս ոչ-ոք չի արձանագրել: Ամենաբարդ հարցը թերեւս կայանում է ցողունային բջիջները վնասված սրտամկանին հասցնելու մեջ: Այս հարցը, կարծես թե, լուծել են Ամիտ Պատելն ու նրա գործընկերները, ովքեր, վերցնելով ցողունային բջիջները ոսկրածուծից, պսակաձև ծոցի միջոցով էին դրանք հասցնում սրտին: Այլ մասնագետների մեծ մասը ներարկում էին ցողունային բջիջները զարկերակների միջոցով, սակայն խնդիրն այն է, որ սրտային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ զարկերակները շատ հաճախ նեղանում են եւ աչքի չեն ընկնում ճկունությամբ, այդ պատճառով բջիջներն այս զարկերակներով չեն հասնում այնտեղ, որտեղ պետք է:
Իրականացվել էին նաեւ կաթետերի միջոցով ցողունային բջիջները դեպի սիրտ հասցնելու փորձեր, սակայն այդպես բջիջների շատ փոքր մաս միայն հնարավոր է ներարկել, իսկ նոր տեխնիկայի շնորհիվ՝ երակի միջոցով կարելի է շատ ավելի մեծ «չափաբաժին» ներարկել:
Բժիշկ Պատելի հետազոտության մասին հայտնում է Stem Cells Translational Medicine ամսագիրը:
05.08.2015 Կարդացեք նաև
Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ...
17.06.2025
«Stent for Life» կյանք փրկող ծրագիրը, ամբողջ բնակչությանը` անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքից, պետական պատվերի շրջանակներում` անվճար...
07.03.2025
«Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում՝ առաջին անգամ՝ ամերիկյան արտադրության պրոթեզով, 84-ամյա պացիենտին ներանոթային...
12.04.2022
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
25.02.2022
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվել է բարդ, հազվադեպ հերթական վիրահատությունը...
31.08.2021
Գիտնականները մշակել են յուրահատուկ թեստ, որը գործնականորեն կարող է անցնել մոլորակի յուրաքանչյուր բնակիչ և արագ պարզել սեփական առողջության մակարդակը: Մեթոդն անվանել են «աստիճան-թեստ»...
19.02.2021
Աորտազստային սեգմենտի և պերիֆերիկ զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումները հիվանդների անոթային կլինիկա դիմելու ամենահաճախ պատճառներից են: Անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման ժամանակ...
03.02.2021
«Արմենիա» ՀԲԿ ընդունարան է դիմել պացիենտ՝ 69 տարեկան: Ռիսկի գործոններն էին ՝զարկերակային հիպերտենզիան, նախկինում կրած իշեմիկ կաթվածը, ժառանգականությունը խիստ ծանրաբերնված էր (հոր և երկու եղբոր մոտ սրտամկանի ինֆարկտից...
09.12.2020
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Բժիշկները գտնում են, որ ցուրտ եղանակը մեծացնում է կաթվածների, սրտային հիվանդությունների՝ ստենոկարդիայի նոպաների և սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ հանկարծակի մահվան վտանգը: Կարծիք կա, որ ցածր ջերմաստիճանի...
22.09.2020
Բրիտանական բժշկական պարբերականում հոդված է հրապարակվել այն մասին, որ օստեոպորոզի կանխարգելման նպատակով տարեցների կողմից ընդունվող կալցիումի հավելումները ազդում են սրտային նոպաների առաջացման հաճախության վրա...
16.09.2020
«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գարիկ Սարգսյանը պատմում է վիրահատության մասին...
24.08.2020
65 տարեկան տղամարդը բավականին երկար ժամանակ պարբերաբար հսկվել էր նյարդաբանի և անոթաբանի կողմից: Վերջին անգամ անոթների հետազոտություն կատարվել էր մոտավորապես մեկ տարի առաջ, որի արդյունքում ժխտվել էր...
29.04.2020
Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն: Բացառիկ այդ վիրահատությունն արդեն հաստատուն քայլերով իր տեղն է գտնում...
25.02.2020
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYqZHvfG' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ