Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Արդյո՞ք պետք է արյան արհեստական շրջանառության սարքավորում կիրառել սրտի վիրահատությունների ընթացքում. med.news.am

Արդյո՞ք պետք է արյան արհեստական շրջանառության սարքավորում կիրառել սրտի վիրահատությունների ընթացքում. med.news.am

Մասնագետների վեճերն այն մասին, թե պե՞տք է արդյոք սրտի վիրահատությունների ընթացքում արյան արհեստական շրջանառության սարքավորում օգտագործել, մոլորեցնում են բժիշկներին ու պացիենտներին, կարծում է Քլիվլենդի կլինիկան ներկայացնող Ջոզեֆ Սաբիկը:

Նա առաջարկում է փորձել հասկանալ, ինչ է իրենից ներկայացնում այս սարքավորումն ու ինչի համար է այն պետք: Արյան արհեստական շրջանառության սարքավորումը ժամանակավորապես իմիտացնում է սրտի եւ թոքերի աշխատանքը` վիրաբույժին հնարավորություն տրամադրելով վիրահատել չաշխատող սիրտը: Վիրահատության ավարտից հետո վիրաբույժը վերականգնում է արյան հոսքը դեպի սիրտ, եւ, սովորաբար, այն սկսում է բաբախել ինքն իրենով (իսկ երբեմն անհրաժեշտություն է լինում էլեկտրական հոսանք կիրառել նորից աշխատացնելու համար):

Այս սարքավորումը շատ կարեւոր է, սակայն օգտագործել այն, բժիշկ Սաբիկի խոսքով, պետք է խելամիտ, եւ այստեղ որեւէ մեկ կանոն չի կարող լինել: Ամեն պաիցենտ անձնականացված մոտեցում է պահանջում:

Եթե, օրինակ, որեւէ պացինետի մոտ բարդացումների հավանականությունը շատ մեծ է, նրան, ամենայն հավանականությամբ, պետք է միացնել այս սարքավորումը: Ռիսկի խմբում այս դեպքում ընդգրկված են այն մարդիկ, ովքեր ինսուլտ են տարել, տառապում են աորտայի կալցինոզով կամ թոքերի ծանր հիվանդություններով: Վիրահատությունից առաջ անհրաժեշտ է նաեւ ստուգել աորտայի վիճակը եւ պարզել՝ արդյո՞ք աթերոսկլերոզ կամ կալցինոզ կա:

Իսկ եթե նյարդակոգնիտիվ խնդիրների հավանականությունը ցածր է, վիրաբույժները կարող են արյան արհեստական շրջանառության սարքավորումն օգտագործել: Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ, բժիշկների խոսքով, նոր սերնդի այս սարքավորումները շատ որակյալ են, եւ բարդացումների հավանականությունն այստեղ գրեթե բացառված է:

Բժիշկ Ջոզեֆ Սոբիկը խորհուրդ է տալիս, անհրաժեշտության դեպքում, դիմել վիրաբույժին, ով գիտի ինչպես սարքավորման օգտագործմամբ, այնպես էլ առանց դրա իրականացվող վիրահատությունների առանձնահատկությունները:

Սկզբնաղբյուր. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ