Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Շողացող առիթմիան` առողջապահական համակարգի համար լուրջ խնդիր

Շողացող առիթմիան` առողջապահական համակարգի համար լուրջ խնդիր

«Էրեբունի»  բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական բաժանմունքի միջամտական սրտաբան-առիթմոլոգ, Հունգարիայի Դեբրեցենի Համալսարանի ասպիրանտ Միհրան Մարտիրոսյանը, որ վերջերս է վերադարձել ՀՀ և միացել «Էրեբունի» ԲԿ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի թիմին, մեզ հետ զրույցում խոսեց շողացող առիթմիայից և ներկայացրեց դրա վերաբերյալ Cardiology Journal-ում տպագրված հոդվածը:


−   Նախասրտերի շողացումը (շողացող առիթմիա)` վերփորոքային առիթմիա, որը բնութագրվում է նախասրտերի քաոտիկ կծկումներով, կլինիկական պրակտիկայում առավել տարածված սրտի ռիթմի խանգարումն է, ինչը բարձրացնում է մահացության ռիսկը՝ պայմանավորված զարգացող սրտային անբավարարությամբ և հնարավոր թրոմբոէմբոլիկ բարդություններով: 2010 թ. ամբողջ աշխարհում գրանցվել է մոտավորապես 33.5 միլիոն հիվանդ, տարեկան հիվանդացությունը կազմում է մոտ 5 միլիոն: Նախասրտերի շողացման հիվանդացությունը տարեցտարի աճում  է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում, այդպիսով հանդիսանալով  լրջագույն խնդիր առողջապահական համակարգի համար: Վերջին տասնամյակներին, «դասական» կոնսերվատիվ դեղորայքային թերապիային զուգահեռ, ի հայտ եկավ և լայն տարածում ստացավ նախասրտերի շողացման բուժման միջամտական մեթոդը՝ կաթետերային աբլյացիան:  Նշված մեթոդի էությունը թոքային երակների «էլեկտրական սահմանազատումն» է  ձախ նախասրտից, ինչի արդյունքում  զգալի նվազում և վերանում են նախասրտերի շողացման էպիզոդները: Այդ նպատակով ստեղծվել և կլինիկական պրակտիկա են ներմուծվել տարատեսակ կաթետերներ և մեթոդներ, որոնք, որոշակիորեն տարբերվելով միմյանցից, ունեն նմանատիպ արդյունավետություն:

 

 

Տե՛ս տպագրված հոդվածը Cardiology Journal-ում ամբողջությամբ:

 

 

 

 

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ