Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

2020 թվականին գիտնականները կկարողանան վերականգնել սրտի վնասված բջիջները. news.am

2020 թվականին գիտնականները կկարողանան վերականգնել սրտի վնասված բջիջները. news.am

Մարդկանց եւ մկների մոտ նեյրեգուլին հորմոնի սինթեզը, որի շնորհիվ սրտի բջիջները սկսում են տրոհվել, ավարտվում է մանուկ հասակում...

 

Ռեգեներացիայի ոլորտում հեղափոխական բացահայտումը կարող է արմատապես փոխել սրտի կաթված տարած մարդկանց բուժումը: Նոր տեխնոլոգիայի շնորհիվ գիտնականներին հաջողվել է վերականգնել լաբորատոր մկների սրտի բջիջները, իսկ մոտակա 5 տարիների ընթացքում այս տեխնոլոգիան հնարավոր կլինի կիրառել նաեւ մարդկանց վրա:

 

Մարդու արյան, մաշկի եւ մազերի բջիջները մշտապես թարմացվում են ամբողջ կյանքի ընթացքում, սակայն սրտի բջիջների վերարտադրությունն ավարտվում է մարդու լույս աշխարհ գալուց անմիջապես հետո: Կենդանիների մոտ, սակայն, այդպիսի սահմանափակումներ չկան: Սալամանդրայի եւ, օրինակ, որոշ ձկների մոտ այս բջիջները վերականգնվում են մշտապես: Weizmann Institute of Science-ի հրեա գիտնականները եւ ավստրալիական Victor Chang Institute-ի մասնագետները պնդում են, որ գտել են այդ հատկությունը մարդկանց մոտ զարգացնելու մեթոդը:

 

Մարդկանց եւ մկների մոտ նեյրեգուլին հորմոնի սինթեզը, որի շնորհիվ սրտի բջիջները սկսում են տրոհվել, ավարտվում է մանուկ հասակում, սակայն գիտնականները պարզել են, որ սրտի որոշ հատվածների ստիմուլյացիան նպաստում է այս հորմոնի  ձեւավորմանը եւ սրտի բջիջները սկսում են վերարտադրվել:

 

Սրտի կաթված տարած մարդկանց հիմնական խնդիրն այն է, որ սրտի վնասված բջիջները չեն վերականգնվում եւ դրանց հետ մարդն ապրում է մնացած ամբողջ կյանքի ընթացքում: Եթե գիտնականների բացահայտած նոր տեխնոլոգիան արդյունավետ լինի, հնարավոր կդառնա վերականգնել սիրտը կաթվածներից հետո:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 2x2.su
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ