Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Սրտի և անոթների առողջությունը կախված չէ միայն ֆիզիկական ակտիվությունից. 1in.am

Սրտի և անոթների առողջությունը կախված չէ միայն ֆիզիկական ակտիվությունից. 1in.am

Աթենքի Հարոկոպիո համալսարանը 10 տարվա ընթացքում ուսումնասիրել է 2500 հասուն տղամարդկանց և կանանց սնունդն ու կենսակերպը և եկել այն եզրակացության, որ սրտի և անոթների առողջությունը կախված է ոչ այնքան ֆիզիկական ակտիվությունից կամ ժառանգականությունից, որքան ճիշտ սնվելուց:

 

Մեծ մասամբ թարմ բանջարեղենից, մրգերից, ձավարեղենից, ընկույզից, լոբազգիներից, ձկից ու բուսայուղից բաղկացած սննդակարգը՝ պարբերաբար բնական կարմիր գինու հավելմամբ, 47 տոկոսով կրճատում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը, գրում է «Կեդեմը»։

 

Պրոֆեսոր Դեմոսթենես Պանագիոտակոսը, ամփոփելով իր աշխատանքի արդյունքները, հայտարարել է, որ միջերկրածովյան նման սննդակարգն օգտակար է ցանկացած մարդու համար՝ առողջական ցանկացած վիճակում։ Նման սննդակարգը հիմնականում օգտակար է նրանց համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ պարբերական մարզանքներ՝ խիստ զբաղվածության կամ քրոնիկ հիվանդությունների պատճառով։ Նման սննդակարգին հետևելը թույլ է տալիս վերահսկել քաշը, կանխարգելում է շաքարախտը, ներքին բորբոքումները, սրտի ու անոթների հիվանդությունները, իջեցնում է բարձր ճնշումը և արյան մեջ խոլեսթերինի մակարդակը։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. sadoved.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ