Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Գիտնականները սովորել են ռեգեներացնել մարդու սիրտը կաթվածից հետո. news.am

Գիտնականները սովորել են ռեգեներացնել մարդու սիրտը կաթվածից հետո. news.am

Ամերիկացի ու չին գիտնականներից կազմված միջազգային խմբին հաջողվել է մարդու սրտի վերականգնման բացառիկ մեթոդ մշակել:  Հատուկ մոլեկուլները թույլ են տալիս կարգավորել գեները եւ խթանել այս օրգանի ռեգեներացիան:

 

Այժմ չափահաս մարդու սիրտը գրեթե ի զորու չէ վերականգնել իր բջիջները, օրինակ, տարած նոպայից հետո: Հետազոտությունը թույլ տվեց պարզել, որ կարդիոմիոցիտները վերականգնվում են միայն մկների մոտ՝ այն էլ ծնվելուց հետո վեց օրվա ընթացքում:

 

Պենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Մորիսի ղեկավարած գիտնականների խումբը փորձեց պարզել, ինչքանով է հավանական վերականգնել ռեգեներացիայի այդ ներուժը չափահաս մկների, իսկ այնուհետեւ նաեւ մկների մոտ: Իրենց հետազոտությունում գիտնականներն օգտագործել են  miR302-367 մոլեկուլները, որոնք բջջային ցիկլի կարգավորիչ են, եւ որը պատասխանատու է ինքնանորացման ու բազմապոտենտության համար:  Ինչպես պարզվեց, այս մոլեկուլները չեզոքացնում են Hippo գենի գործառույթները, որոնք խոչընդոտում են բջիջների բազմացումը:

 

Պրոֆեսոր Մորրիսի խոսքով, վերացնելով այս արգելքը, հնարավոր կլինի հասնել սրտամկանի ռեգեներացմանը:

 

Չնայած նախնական դրական այս արդյունքներին՝ մասնագետների առջեւ եւս մեկ խնդիր է կանգնած: Նշյալ մոլեկուլների օգտագործումը հանգեցնում է բջջային մասի վտանգավոր աճին: Այդպիսով, բարձրանում է սրտային անբավարարություն ձեռք բերելու հավանականությունը: Գիտնականները պատրաստվում են եւս մի քանի կլինիկական փորձարկում անցկացնել, որոնք թույլ կտան վերհանել նոր մեթոդի աշխատանքի մեխանիզմը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ