Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Գիտնականներն արյան զտիչ սարք են ստեղծել, որը կօգնի նվազեցնել անոթների խցանման վտանգը. tert.am

Գիտնականներն արյան զտիչ սարք են ստեղծել, որը կօգնի նվազեցնել անոթների խցանման վտանգը. tert.am

Բժիշկները սրտի փականների վիրահատության ժամանակ անոթների խցանման հետևանքով հիվանդների մահանալու վտանգը նվազեցնելու եղանակ են գտել:

 

Ինչպես գրում է Газета.Ru-ն` գիտական աշխատանքի զեկույցը ներկայացվել է  Սան Դիեգոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) կայացած Тhe American College of Cardiology's 64th Annual Scientific Session կոնֆերանսի ժամանակ:

 

Աորտալ փականի տրանսկաթետերային իմպլանտացիան, այսօրվա դրությամբ, համարվում է սրտի աորտալ փականի արատի բուժման ամենատարածված բուժման միջոցը: Այնումենայնիվ, նման վիրահատության ժամանակ բավականին բարձր (7 տոկոս) է սրտի կաթվածի կամ գլխուղեղի  իշեմիայի վտանգը՝ կապված թրոմբի մասնիկներով կամ օդի պղպջակներով անոթների խցանմամբ:

 

Գիտնականները հատուկ զտիչ են ստեղծել, որը ստացել է TriGuard անվանումը: Այն վիրահատության ժամանակ տեղադրվում է աորտալ կամարի վրա, և վերահսկում է գլխուղեղի 3 հիմնական արյունատար անոթների աշխատանքը` կանխելով տարբեր տեսակի անոթախցանների ներթափանցումn ուղեղի մեջ: Բժիշկները վստահեցնում են, որ TriGuard սարքը կարող է  հիվանդների կյանքի համար վտանգավոր իրավիճակների թիվը նվազեցնել ավելի քան 60 տոկոսով:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. direct-press.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ