Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Կրծքավանդակի ցավերը միշտ չեն սրտի խնդիրներ մատնանշում. news.am

Կրծքավանդակի ցավերը միշտ չեն սրտի խնդիրներ մատնանշում. news.am

Եթե մարդու կրծքավանդակում ուժեղ ցավեր են առաջանում, դա միշտ չի նշանակում, որ վերջինս պետք է շտապ ստուգի սիրտը: Այսպես են համենայն դեպս ասում Penn State Medical School-ի մասնագետները:

 

Նրանց խոսքով, ամեն տարի բժիշկներին են դիմում կրծքավանդակի շրջանում ցավեր ունեցող միլիոնավոր մարդիկ, այնպես որ իրենք  որոշել են պարզել՝ արդյոք բոլոր այդ մարդիկ պետք է ստուգվեն սրտի խնդիրների առկայության համար: Նրանք աուսումնասիրել են այս թեմայի վերաբերյալ խոշորագույն հետազոտության տվյալները, որը մասնակի բժշկական ապահովագրությամբ 58 միլիոն մարդու տվյալներ է ներառում: Հետազոտության մասնակիցներից 421 774 մարդ վերը թվարկված ցավեր է ունեցել, որոնք ինֆարկտով պայմանավորված չեն եղել:

 

Նրանցից 293 788-ը ստուգել է սիրտը, իսկ 127 986-ն էլեկտրասրտագրություն, կորոնար համակարգչային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիա, եւ սրտի այլ շատ հետազոտություններ է կատարել: Պարզվել է, որ մոտակա 190 օրերի ընթացքում երկու խմբերում ինֆարկտով  հոսպիտալացված մարդկանց քանակը գրեթե նույնն է եղել: Մյուս կողմից նրանց շրջանում, ովքեր ամեն դեպքում սիրտն ստուգել են, ստենտավորման դիմած մարդիկ ավելի շատ են եղել:

 

Հետազոտողների խոսքով, պետք է ավելի շատ ուսումնասիրություններ կատարել՝ կրծքավանդակի շրջանում ցավեր ունեցող մարդկանց հետազոտելու առավել արդյունավետ մեթոդներ գտնելու համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ja-zdorov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ