Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Որտե՞ղ կարող են օգտագործվել սրտի կաթվածով հիվանդների օրգանիզմից հեռացված ճարպերը. med.news.am

Որտե՞ղ կարող են օգտագործվել սրտի կաթվածով հիվանդների օրգանիզմից հեռացված ճարպերը. med.news.am

Գիտնականները պարզել են, որ սրտի կաթվածով հիվանդների օրգանիզմից վիրահատության ընթացքում հեռացված ցողունային բջիջներ պարունակող ճարպային հյուսվածքները կարող են կրծքավանդակին վերաներարկվել` օրգանի աշխատանքը բարելավելու եւ հետագա բարդություններից խուսափելու համար, հաղորդում է Daily Mail-ը:

Ցողունային բջիջները ֆիզիկական մաշվածքի ենթարկված հյուսվածքները թարմացնելու հատկություն ունեն, ուստի կարող են, սրտի կարեւորագույն անոթները վերանորոգելու շնորհիվ, օրգանի գործառնությունների բարեկարգման հասնել:

Մինչ այժմ սրտի վիրահատության ընթացքում օրգանի աշխատանքը թեթեւացնելու նպատակով օրգանիզմից հեռացված ճարպերը դեն էին նետվում, սակայն, այսուհետ, կարող են լաբորատոր մշակման ենթարկվել` օգտակար հատկություններ ունեցող ցողունային բջիջներն առանձնացնելու եւ սրտին հետ ներարկելու համար, եւ այս ամենը` վիրահատության ընթացքում:

Իրականացված հետազոտության շրջանակում գաղափարը սրտի 24 վիրահատությունների ընթացքում փորձարկման է ենթարկվել: Անհրաժեշտ քանակով ցողունային բջիջների զտման` առաջին հայացքից բարդ թվացող գործընթացն, իրականում, ստանդարտ գիտական տեխնոլոգիաների կիրառմամբ, երկար ժամանակ չի խլել: Այդուհանդերձ, գիտնականները հույս ունեն, որ առաջիկայում մի քանի ժամ տեւողությամբ գործընթացն ավելի կարագանա` մեկ վիրահատության ընթացքում իրականացվելու համար: Հայտնագործության կարեւորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ օրգանիզմի իմունային համակարգի հակադարձ ռեակցիան բացառվում է, քանի որ հյուսվածքները հիվանդի օրգանիզմից են վերցվում:

Այդուհանդերձ, հետազոտության շրջանակում զտված բջիջները հիվանդին հետ վերադարձնելու փորձեր դեռեւս չեն արվել: Փոխարենը, լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումները դրական արդյունք են գրանցել: 18 մկներից 13-ին ցողունային բջիջներ են ներարկվել, 5-ին` աղային լուծույթներ, եւ ընդամենը 6 շաբաթ անց ցողունային բջիջիներ ստացած մկները ապաքինման նկատելի տարբերություն են դրսեւորել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ