Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Գիտնականները փոքրիկ բաբախող սրտեր են աճեցրել` սրտային հիվանդությունների դեմ պայքարի միջոց հայտնաբերելու նպատակով

Գիտնականները փոքրիկ բաբախող սրտեր են աճեցրել` սրտային հիվանդությունների  դեմ պայքարի միջոց հայտնաբերելու նպատակով

Գիտնականները հազարավոր փոքր չափերի մարդկային սրտեր են աճեցրել` հիպերտրոֆիայի դեմ պայքարի միջոց հայտնաբերելու նպատակով: Այս հիվանդության պարագայում սրտամկանը թուլանում է և արյան շրջանառությունը ամբողջ օրգանիզմով մեկ տուժում է: Արդյունքում զարգանում է սրտային անբավարարություն:

Շոտլանդիայի Դանդի քաղաքում գտնվող Աբերթայ համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները ցողունային բջիջներից աճեցված, 1 մմ տրամագծով եւ րոպեի ընթացքում 30 անգամ բաբախող« սրտիկների վրա տարբեր դեղամիջոցներ են փորձարկում` հիշյալ հիվանդության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը հայտնաբերելու համար, տեղեկացնում է FoxNews-ը:

Սակայն իսկզբանե գիտնականները իրենց իսկ կողմից աճեցված առողջ սրտիկները տարբեր քիմաիակն նյութերի և մեխանիկական ազդակների օգնությամբ հանգեցրել են  հիպերտրոֆիայի և սրտամկանի թուլացման զարգացմանը:

Սա առաջին դեպքը չէ, երբ լաբորատոր պայմաններում մարդու սիրտ է աճեցվում, սակայն արհեստական օրգանին հիվանդություն հաղորդելու բոլոր փորձերը մինչ այժմ անհաջողության են մատնվել:

Սրտամկանի հիպերտրոֆիան կարող է ժառանգական կամ այլ հիվանդությունների`  օրինակ շաքարային դիաբետի, սրտանկանի ինֆարկտի, սրտի փականների ձեռքբերովի արատների, սրտամկանի վարակային բորբոքումների և այլ հիվանդությունների հետևանքով լինել: Այն գրեթե 90% դեպքերում հանդիպում է նաեւ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների մոտ: Այն հետևանք է ներսրտային ներբջջային կարգավորման: Որոշ դեպքում սրտամկանի հիպերտրոֆիան կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարումների: Չնայած հիպերտրոֆիայի դեմ պայքարի միջոցների առկայությանը, որոնք հիմնականում ախտանշանների վերահսկման նպատակով են կիրառվում, կարելի է ասել, որ հիվանդության դեմ լիարժեք պայքարի միջոց դեռևս գոյություն չունի:

Վերը նշված փորձն իրականացնող գիտնականներն արդեն բացահայտել են այն սպիտակուցային  մոլեկուլները, որոնք սրտամկանի հաստացմանն են հանգեցնում: Նրանք  գտել այն դեղամիջոցները, որոնք կարող են տվյալ երևույթի դեմ արդյունավետ պայքար մղել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ