Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Գիտնականների կողմից ստեղծած թաղանթը կստիպի, որ սիրտը մշտապես բաբախի

Գիտնականների կողմից ստեղծած թաղանթը կստիպի, որ սիրտը մշտապես բաբախի

ԱՄՆ-ի Վաշինգտոնի և Իլինոիսի համալսարանների գիտնականները համատեղ հետազոտությունների արդյունքում 3D տպիչով ստեղծել են արտաքին թաղանթ, որն ունակ է ընդմիշտ ապահովել սրտի բաբախյունը։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, բարակ թաղանթը շատ ճկուն է, այնպես է ստեղծված, որ կարող է տարածվել ամբողջ սրտի վրա։ Այն համալրված է փոքրիկ էլեկտրոդներով, որոնք հետևում են սրտի աշխատանքին՝ կարգավորելով այն։ Երբ էլեկտրոդները զգում են, որ մարդու մոտ կա կաթվածի կամ առիթմիայի առաջացման վտանգ՝ դրանք սկսում են էլ ավելի ինտենսիվ աշխատել ու արհեստականորեն խթանել սրտի նորմալ աշխատանքը։

 

Գիտնականները լիահույս են, որ հետագայում իրենց ստեղծած թաղանթի շնորհիվ հնարավոր կլինի կանխել սրտի կաթվածը։

 

Նրանք նշել են, որ բժշկությունից կպահանջվի 10-15 տարի, որպեսզի թաղանթը վերջնականապես պատրաստ լինի օգտագործման համար։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ