Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Արեգակնային համակարգում փոփոխությունները կարող են հանգեցնել սրտի կաթվածների. սրտաբան

Արեգակնային համակարգում փոփոխությունները կարող են հանգեցնել սրտի կաթվածների. սրտաբան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սրտաբան Տիգրան Պողոսյանը հայտնեց. «Արեգակնային համակարգում փոփոխություններն, իհարկե, թողնում են ազդեցություն առողջության վրա: Ցանկացած մարդ այդ ժամանակ ենթարկվում է փոփոխությունների: Առողջական համակարգից ամենախոցելին սիրտ-անոթային համակարգն է: Կան մի շարք հետազոտություններ, նաև եղել են կենտրոններ, որոնք իրենք էլ չափել են, թե ինչքան է արեգակնային ակտիվությունը և դրանից ելնելով, կատարել են եզրակացություն հիվանդների մոտ և նոր համապատասխան դեղորայք նշանակել: 

 

Սիրտ-անոթային հիվանդությունները մահացության առումով առաջին տեղն են զբաղեցնում, այդ պատճառով հատկապես այդ համակարգում բողոքներ ունեցող մարդկանց է խորհուրդ տրվում ուշադիր լինել: Այդ շրջանում հիմնականում աճում է կաթվածների, սրտի առիթմիաների հաճախականությունը: Դրանից ելնելով պետք է ավելի ուշադիր լինել, այսինքն` եթե կան մարդիկ, որոնք գիտեն իրենց հիվանդության մասին, երբ հաղորդվում է բռնկումների մասին (դա հասնում է 40-50 ժամ հետո), այդ հիվանդները պետք է կապվեն իրենց բժիշկների հետ, որպեսզի նրանք էլ դեղորայքային որոշ փոփոխություններ կատարեն: Ապացուցված է, որ արեգակնային բռնկումների ժամանակ լինում է դեղորայքի փոփոխություն, այսինքն` իրենց համապատասխան դոզան բավարար չի լինում, և դոզայի փոփոխության կարիք է լինում: 

 

Նշեմ նաև, որ մենք` հայերս, համարվում ենք գեոմագնիսական լիաբիլ ազգ, այսինքն` խոցելի ենք նմանատիպ երևույթների ժամանակ: Գիտնականները կատարել են նաև որոշակի հետազոտություններ, որոնցով պարզել են թե հատկապես որ տարեթվերին ծնված մարդիկ են խոցելի և զգայուն արեգակնային համակարգում փոփոխությունների ժամանակ: Դրանք են՝ 1953, 1954, 1963 , 1965, 1974, 1975, 1985, 1986 և 1995, 2001 և 2002 թվականին ծնվածները:

 

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի ուսանող Հասմիկ Ռոստոմյանը, նշեց, որ արևն այժմ ակտիվ վիճակում է գտնվում. «Գոյություն ունեն ցիկլեր, որի ընթացքում արևը հանգած վիճակից դառնում է ակտիվ և նորից հանգում: Ցիկլը տևում է միջինը 11 տարի: Արևային բծերը արևի սկավառակի վրա վիզուալ սև կետիկներ են, դրանք արևի հետ համեմատած ունեն շատ ցածր ջերմաստիճան և նրանց մագնիսական դաշտը շատ ուժեղ է: Արևագծերում տեղի են ունենում բռնկումներ և որքան մագնիսական դաշտն ավելի ուժեղ է, այնքան բռնկումն ավելի ուժեղ է: Երբ բռնկումը լինում է ուժեղ, հնարավոր է բռնկումից հետո արևի որոշ մասը պոկվի և սկսի երթևեկել: Այն տիեզերքով երթևեկելով կարող է հասնել մոլորակներին, նաև Երկրին: Երկրին հասնելու ժամանակ տեղի է ունենում գեոմագնիսական փոթորիկ: Բռնկումների ուժեղ լինելու դեպքում նաև Երկրի վրա ազդեցությունն է ուժեղանում:

 

Այդ պոկված ամպն ունի մեծ արագություն, որը հասնում է մոտ 100 կմ/վրկ-ի: Կարող է վնասվել նաև ռադիո և բջջային կապը: Այն իր ազդեցությունն է թողնում նաև թռչունների և ձկների վրա: Նրանք, երբ տաք տեղից գնում են ցուրտ տեղ, երկրի մագնիսական դաշտի լարվածության գծերով են գնում, և եթե մագնիսական դաշտի գիծը փոխվում է, այդ ժամանակ ուժագծերն են փոխվում: Հետևաբար` թռչունները սխալ են թռչում և ձկները` սխալ լողում: 

 

Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որ երբևիցե տեղի է ունեցել, 1859թ. սեպտեմբերին էր, երբ արևի վրա բծերը այնքան մեծ են եղել, որ երկրից միանգամից երևացել են: Երբ արևի վրա բռնկում է եղել, 18 ժամ հետո հասել է երկիր: Այդ ժամանակ տելեգրաֆներ կային, երբ դրանց ամբողջական համակարգն անջատվել է: Այդ ժամանակ փոթորիկն այնքան ուժեղ է եղել, որ աշխարհի բոլոր երկրներում է նկատվել, դրա պես երկրորդը չի եղել: Կարծում եմ` վախենալ պետք չի, որովհետև Երկրի հետ ոչ մի լուրջ բան չի եղել: Նշեմ նաև, որ կան բազմաթիվ սարքեր, որոնք ուսումնասիրում են արևը: Այդպիսի սարքեր կան նաև Հայաստանում՝ Արագած լեռան վրա և Ամբերդում»: 

 

Սկզբնաղբյուր. http://1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ