Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Երկու ձեռքերում արյան ճնշման տարբերությունը կարող է լուրջ խնդրի մասին վկայել

 Երկու ձեռքերում արյան ճնշման տարբերությունը կարող է լուրջ խնդրի մասին վկայել

Բժիշկներն իրենց հիվանդների արյան ճնշումը ստուգում են այցի ժամանակ, սակայն ըստ նոր ուսումնասիրության՝ շատերը դա կատարում են սխալ եղանակով, և  դրա արդյունքում բժիշկները վտանգում են իրենց հիվանդների կյանքը:
 
Սրտաբան Օսկար Գարֆայնը իր հիվանդների արյան ճնշումը ստուգում է երկու ձեռքից: Այդպես նա փրկել է իր հիվանդներից մեկի կյանքը:
 
«Երբ չափեցի մի ձեռքից՝ ճնշումը շատ, շատ ցածր էր, իսկ մյուսից՝ նորմալ: Եվ դա օգնեց ինձ ախտորոշել հնարավոր մահացու վիճակը», - ասում է սրտաբանը:
 
Բժիշկ Գարֆայնի եղանակը հաստատվում է վերջին ուսումնասիրությամբ, ըստ որի՝ աջ և ձախ ձեռքերից արյան ճնշման տարբերությունը սրտային հիվանդության կամ արյան անոթների հիվանդության նշան է: Եթե սիստոլիկ ճնշման երկու արդյունքները տարբերվում են 15 կամ ավել նիշով, դա կարող է նշանակել՝ ոտքերի զարկերակների նեղացում, դեպի ուղեղ արյան հոսքի նվազում, սրտային հիվանդություն և սրտային կաթվածից մահանալու վտանգի 70 տոկոսով մեծացում: Եթե սրտային կամ արյան անոթների հիվանդությունն ախտորոշվում է վաղ շրջանում, վտանգավոր վարքագծի փոփոխությունը կամ ստատին դեղորայքի օգտագործումը կարող է նվազեցնել մահվան ցուցանիշը:
 
«Ցանկալի է փնտրել ռիսկային գործոնները, որոնք կապված են դրա հետ, ինչպիսին արյան բարձր ճնշումն է կամ ծխախոտ ծխելը կամ բարձր խոլեստերինը, և արագ բուժել դրանք», - ասում է սրտաբանը Գարֆինը:
 
Շատ սրտաբաններ սովորաբար արյան ճնշումը չափում են երկու ձեռքից, սակայն դա ավելի քիչ է ընդունված բժիշկի սովորական այցի ժամանակ: Նոր ուսումնասիրությունը հաստատում է, որ կրկնակի ստուգումը կարող է ի հայտ բերել անոթային խնդիրներ առողջ թվացող անձի մոտ: Ուսումնասիրությունը վկայում է, որ կարևոր է ոչ թե սիստոլիկ թիվը, այլ երկու ձեռքերի ցուցանիշի տարբերությունը:
 
Ըստ բժիշկ Օսկար Գարֆինի, ընդամենը մեկ րոպե է անհրաժեշտ՝ պարզելու համար, արդյոք հիվանդի մոտ անոթային հիվանդություն է զարգացած:
 
Ուսումնասիրությունը հրատարակվել է «Լանսեթ» բրիտանական բժշկական ամսագրում:

Սկզբնաղբյուր. amerikayidzayn.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ