Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Սրտի կաթվածը չի կարելի բուժել դեղորայքով, դա խաբեություն է. Շահեն Խաչատրյան

Սրտի կաթվածը չի կարելի բուժել դեղորայքով, դա խաբեություն է. Շահեն Խաչատրյան

«Քանկոր» բժշկական կենտրոնի ղեկավար, սրտաբան Շահեն Խաչատրյանը հավատացնում է, որ սրտի կաթվածը (ինֆարկտ) չի կարելի բուժել դեղորայքով, մինչդեռ, ըստ նրա, մեր հիվանդանոցներից գրեթե բոլորն այդպիսի բուժումներ նշանակում են, որի համար պետությունը նույնիսկ գումարներ է հատկացնում:

«Իհարկե արդյունք չկա, դա խաբեություն է, արդյունքը նա է, որ կապրի՝ կապրի, կմահանա՝ կմահանա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց սրտաբանը:

Ըստ նրա, պետք է ուղեցույցներով աշխատել և ոչ թե անել ինչ-որ կարող են: Մինչդեռ նա խոստովանում է, որ դա թանկ է և ով հնարավորություն ունի դրանից օգտվում է, ով չունի, չի օգտվում:

«Ստենդավորում, վիրահատություն դրանք մի քանի հազար դոլարի հասնող գործողություններ են: Մենք չենք կարող ուրիշ առաջարկով բուժել»,-ասաց նա և հավատացրեց, որ դա չի նշանակում, որ իր ղեկավարած կենտրոնի այցելուները միայն ունևորներն են. «Հավատացեք, որ նույնիսկ այն աղքատ մարդիկ ինչ-որ ձևով հայայթում են գումարը և բերում, որովհետև կյանքը շատ քաղցր բան է»:

Բժշկի խոսքերով՝ կարևորը անկեղծությունն է։ «Ինչքան պետք է մեզ վստահեն, հավատան մեր խոսքերին, որ աղքատ մարդն իր կովը ծախի և գումարը բերի վիրահատի ու ես էլ համարյա լացակումած այդ փողը պետք է ընդունեմ, որովհետև չեմ կարող, բա որտեղից առնեմ էս ստենդը»,-ասաց նա և ավելի կոնկրետ հասկանալի լինելու համար թվերով խոսեց:

«Օրինակ` սովորական կլինիկաներում սուր ինֆարկտի ժամանակ մահացությունների քանակը կազմում է մոտ 15-25%՝ նայած ինչ կլինիկա է, մեզ մոտ 0,1% է»,- ասաց նա և բացատրեց, որ իրենք բուժում կատարում են ըստ ուղեցույցների, այսինքն՝ ինչ բուժում Ֆրանսիայում է կատարվում, նույնն էլ իրենց մոտ է։

Անդրադառնալով Հայաստանում վիճակագրական թվերին՝ Շահեն Խաչատրյանը նշեց, որ այդ պատկերը չափազանց դաժան է: Ըստ նրա, բնակչության 30%-ը հիվանդ է սիրտ-անոթային հիվանդությամբ, մանավանդ 50-ից բարձր տղամարդիկ և կանայք:
Նրա խոսքով՝ այսպիսի պատկերը միայն Հայաստանին չէ բնորոշ: «Այդ հիվանդությունը ամբողջ աշխարհում տարածված է: Տարբերությունն այն է, որ Եվրոպայում պետության ուշադրության տակ են, շուտ-շուտ բժշկի են գնում, դեղորայքի ազդեցության տակ են և այլն»,- ասաց նա:

Մասնագետի խոսքերով՝ հիվանդությանը նպաստող երևույթներից է ՝ ադինամիան, բարձր ճնշումը, գերշաքարայնությունը, բարձր խոլեստերինը: «Դրանք այն պարագաներն են, որ լավ կյանքի արգասիք են: Սոված մարդը ոնց կարող է հիպերխոլեստերին ունենալ»,- հարցնում է նա և նշում, որ դա կուշտ մարդկանց հիվանդություն է, միայն տարբերությունն այն է, որ ունևորը բուժվում է:

«Գյուղացին գալիս է՝ ստուգում եմ, ասում եմ, որ այսինչ դեղերը պետք է խմես, ասում է ինչքան, ասում եմ 365 օր, նահանջ տարիներին 366 օր պետք է խմես, գնում է դեղատուն, տեսնում է մեկ տուփը 60 դոլար արժե, դա ընդամենը մեկ պարամետրը ուղղելու համար է, իսկ դա նշանակում է, որ 700 դոլար տարեկան պետք է տա, որ խոլեստերինը ցածր պահի: Գալիս է ասում, այ բժիշկ ջան, հո ձեռ չես առնում»,- նշում է նա՝ ավելացնելով, որ միակ լուծումը բժշկական ապահովագրությունն է:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ