Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը վնասում է սրտին. հետազոտություն

Չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը վնասում է սրտին. հետազոտություն

Թեև հայտնի փաստ է, որ ֆիզիկական վարժություններն ամրապնդում են մարդու առողջությունը, սակայն պարզվում է, որ որոշ դեպքերում դրանց չափից ավելի կիրառումը կարող է հակառակ արդյունքն ունենալ:

Մի խումբ ամերիկացի գիտնականներ պարզել են, որ ֆիզիկակական վարժություններով` մասնավորապես վազքով և հեծնվավազքով չափից ավելի զբաղվելը վնասում է սրտի բնականոն աշխատանքին, գրում է Daily Mail-ը:

Նրանց պնդմամբ` առողջությանը չվնասելու համար այդ վարժություններով պետք է զբաղվել օրական 1 ժամից ոչ ավելի: Եթե մարդը նշված ժամանակից ավելի է զբաղվում, դա հանգեցնում է սրտի և զարկերակների կառուցվածքային փոփոխությունների, որոնք էլ իրենց հերթին խափանում են սրտի բնականոն աշխատանքը:

«Մեր բացահայումը միտված չէ մարդկանց ակտիվ կենսակերպ վարելուց ետ պահելուն, քանի որ կանոնավոր կերպով դրսևորվող ֆիզիկական ակտիվությունը կարող է մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև` արյան բարձր ճնշման, գիրացման և սրտի կաթվածի կանխարգելման բավական արդյունավետ միջոց լինել: Մեր գլխավոր նպատակն է զգուշացնել մարդկանց, որ դրանց կիրառումը պետք չէ չարաշահել»,- նշել է  հետազոտական աշխատանքների ղեկավար Ջեյմս Օ’Քիֆը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ