Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Սոցփաթեթի շրջանակներում իրականացվել են սրտի առաջին վիրահատությունները

Սոցփաթեթի շրջանակներում իրականացվել են սրտի առաջին վիրահատությունները

Հանրային ոլորտի աշխատակիցների համար նախատեսված սոցիալական փաթեթի շրջանակներում արդեն իսկ իրականացվում են սրտի առաջին վիրահատությունները: Ըստ ֆինանսների նախարարությունից ստացած նախնական տվյալների (տվյալները վերցված են 3-4 ապահովագրական ընկերություններից) մայիսի 8-ի դրությամբ սրտի վիրահատության է ենթարկվել 25-26 մարդ: Նրանց զգալի մասը ուսուցիչներ են, նաեւ սահմանամերձ գյուղերից: Վիրահատության արժեքը 2.4-3 մլն դրամի շրջանակներում է: Ըստ«Հրապարակում» հաղորդաշարի` վիրահատվել է, օրինակ, սահմանամերձ Դովեղ գյուղի ռազմագիտության ուսուցիչը:

Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթի յուրաքանչյուր կտրոնի արժեքը 132 հազ. դրամ է: Այն նախատեսված է հանրային ոլորտի աշխատողների համար եւ կարող է օգտագործվել 4 ուղղություններով` բժշկական ապահովագրություն, հանգիստ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, ուսման վարձի վճարում եւ հիփոթեքային վարկի տոկոսադրույքի վճարում: Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի` սոցփաթեթի կտրոններ մայիսի սկզբին արդեն իսկ ստացել են մոտ 50 հազ. հոգի:

2012 թ. սոցփաթեթի տրամադրումը կշարունակվի: Դրանում, ամենայն հավանականությամբ, կմտցվի կուտակային բաղադրիչ: Այդ մեխանիզմը ներկայում փորձարկվում է հայկական ատոմակայանում: Ըստ այդմ`  հանրային ծառայողը սոցփաթեթի գումարը կստանա իր անձնական հաշվին, այլ ոչ թե տնօրենի միջոցով: Սա թույլ կտա խուսափել ներկայում դրսեւորվող այն երեույթից, երբ ասենք դպրոցի տնօրենը ուղղորդում է աշխատողներին` ապահովագրվել այս կամ այն ընկերությունում:

Մեկ այլ նորարարություն էլ վերաբերում է սոցփաթեթի գումարի կուտակմանը: Քաղաքացին կարող է տվյալ տարում չօգտագործել իր կտրոնը, մի քանի տարվա մեջ կուտակել գումար ուսման վարձ վճարելու համար: Սա էապես կմեծացնի հետաքրքրությունը սոցփաթեթի մյուս ուղղությունների նկատմամբ: Ըստ վերջին տեղեկությունների` սոցփաթեթի մեծ մասն ուղղվել է դեպի բժշկական ապահովագրություն:

Հեղինակ. Սամվել Ավագյան
Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ