Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Ճապոնացիները հաջողությամբ փորձարկել են անոթային լուծվող ստենտը

Ճապոնացիները հաջողությամբ փորձարկել են անոթային լուծվող ստենտը

Ճապոնիայի գիտնականները հաջողությամբ փորձարկել են անոթային ստենտը, որը մի քանի տարվա ընթացքում լուծվում է, հաղորդում է HealthDay պարբերականը: Ճապոնիայի Սիգա նահանգի Բժշկական կենտրոնի  գիտական խմբի հետազոտությունը, որն իրականացվել է Կունիհիկո Կոսուգայի (Kunihiko Kosuga) ղեկավարությոմբ, հրապարակված է Circulation ամսագրում:

Լուծվող ստենտը ստեղծվել է ճապոնական Kyoto Medical Planning ընկերության կողմից: Այդ բժշկական սարքը ստեղծելիս կիրառվել են եգիպտացորենի օսլայից ստացված նյութեր: Ներկայում համաշխարհային պրակտիկայում կիրառվող ստենտերը պատրաստվում են մետաղից: Երբեմն դրանք պատվում են այնպիսի դեղերով, որոնք խոչընդոտում են, օտարածին մարմնի գոյությամբ պայմանավորված՝ թրոմբների գոյացումը:

Միջին հաշվով, լուծվող ստենտերի ցուցանիշները գերազանցել են մետաղականներին և երեք տարվա ընթացքում լուծվել են, առանց դրանց տեղադրված հատվածում անոթի պատերի վրա փոփոխություններ առաջացնելու:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ