Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

«Daily mail». Մոցարտի ու Վերդիի երաժշտությունը կրկնապատկում է սրտի վիրահատությունից հետո կենդանի մնալու հավանականությունը

«Daily mail». Մոցարտի ու Վերդիի երաժշտությունը կրկնապատկում է սրտի վիրահատությունից հետո կենդանի մնալու հավանականությունը

Ճապոնացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ աշխարհահռչակ ավստրիացի երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտությունը կրկնապատկում է սրտի փոխպատվաստման վիրահատությունից հետո կենդանի մնալու հավանականությունը: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail» պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ, նույնպիսի բարերար ազդեցություն է թողնում նաև Ջուզեպե Վերդիի երաժշտությունը:

Գիտնականների համոզմամբ՝ դասական երաժշտությունը հանգստացնում է, օգնում է հաղթահարել սթրեսը և բարելավել բժշկական թերապիայի արդյունքները

Հետազոտությունն անցկացվել է սրտի փոխպատվաստման ենթարկված մկների վրա: Վիրահատությունից 6 օր անց մկների մի մասին «առաջարկել» են լսել Վերդիի «Տրավիատա»-ն, Մոցարտի ստեղծագործությունները և ժամանակակից իռլանդուհի երգչուհի Էնիայի ստեղծագործությունները: Իսկ մկների մեկ այլ մասն էլ լսել է միօրինակ հնչյուններ:

Այնուհետև գիտնականները, համեմատելով մկների առողջական տվյաները պարզել են, որ Վերդիի և Մոցարտի երաժշտության թողած ազդեցության արդյունքում զգալիորեն երկարել, իսկ որոշ դեպքերում էլ կրկնապատկվել է փոխպատվաստված օրգանի կենսունակության հնարավորությունը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ