Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Առողջ ապրելակերպը` առողջ սիրտ ունենալու առաջին նախապայման

Առողջ ապրելակերպը` առողջ սիրտ ունենալու առաջին նախապայման

«Անցյալ տարվա ընթացքում նկատվել է մոտ 30 տոկոսով սրտաբանական հիվանդությունների աճ: Այստեղ, անշուշտ, իր բաժինն ունի նաև հիվանդության վաղ էտապներում բժշկի դիմելու կուլտուրայի ձևավորումը, ինչպես նաև կա առողջ ապրելակերպի, և դեռևս վաղ հայտնաբերման ու կանխարգելման խնդիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

Սա մոտավոր վիճակագրություն է: Անցյալ տարվա վիճակագրությունը դեռևս պատրաստ չէ, բայց սրտաբանի կարծիքով, նախորդ տարիների համեմատ զգալի փոփոխություներ չեն ակնկալվում: Նրա հավաստմամբ, ավելի կարևոր է առողջ ապրելակերպի քարոզը, որը մեր երկրում չի իրականացվում:

«Առողջ ապրելակերպը առողջ սիրտ ունենալու առաջին նախապայմանն է: Հեռուստատեսությամբ իրականցնում են ամեն ինչի քարոզ, բացի առողջ ապրելակերպից: Նայեք պատուհանից դուրս, մի երեխա չեք տեսնի ձնագնդի խաղալիս: Բոլորը իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում են համակարգչի առաջ, տանը, ինչը տարիներ հետո կդառնա ճարպակալման և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառ: Շվեդիայում առողջ ապրելակերպի քարոզի և դեղերի շնորհիվ հաջողվել է կրճատել սրտանոթային հիվանդությունների 55 տոկոսը, որից 31 տոկոսը առողջ ապրելակերպ քարոզելու արդյունքն է»,-ասում է սրտաբանը:

Կարագի շուկայում մեծ աղմուկ բարձրացրած սփրեդի վնասակարության մասին խոսելիս նա նշեց, որ կենդանական ճարպերը ամենից շատ են նպաստում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացմանը: «Ռաֆինացված սնունդը վնասակար է առողջության համար, զտված աղը ևս վնասակար է, ավելի ճիշտ է օգտագործել չզտված, բնությանը մոտ սննդամթերք»,-նշեց սրտաբանը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ