Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Հիպերտոնիան` խրոնիկ սթրեսի ու ժառանգականության արդյունք: Այցելել բժշկին ու մեկ տարի «հանգիստ ապրել»

Հիպերտոնիան` խրոնիկ սթրեսի ու ժառանգականության արդյունք: Այցելել բժշկին ու մեկ տարի «հանգիստ ապրել»

Հայաստանում հիպերտոնիայով հիվանդների թվի աճ է նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար սրտաբան Մարինե Օրդյանը:


Բժշկի ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն, 2008թ.-ին հանրապետությունում գրանցվել է 20 903 հիպերտոնիայով հիվանդացության դեպք, 2009թ.-ին դեքերի թիվն ավելացել է հազարով: Մ. Օրդյանի հավաստմամբ, 2010 թվականի համար դեռևս վիճակագրությունը պարզ չէ, բայց դրական տենդենցը (հիվանդությունների թվի աճ) նկատվում է:

Ինչպես բացատրեց մասնագետը, հիպերտոնիան բնորոշվում է զարկերակային ճնշման բարձրացումով և հիվանդության հիմնական նշաններն են` գլխացավը, գլխապտույտը, անսպասելի գունատությունը, հանկարծակի քրտնարտադրությունը: Ըստ նրա, աշնանը և գարնանը նկատվում է սրտաբաններին դիմող հիվանդների կտրուկ աճ: Մարդիկ հիմնականում մասնագետին են դիմում արյան ճնշման բարձրացման պատճառով. այս շրջանում մեկ երրորդով ավելանում է սրտաբաններին դիմող հիվանդների թիվը:

Աշանան և գարնանը հիպերտոնիայով հիվանդների թվի աճը Մ. Օրդյանը պայմանավորեց մագնիսական դաշտի, մթնոլորտային ճնշման, անկայուն եղանակի տատանումներով, քանի որ մարդկանց մի մասը շատ զգայուն է այդպիսի փոփոխությունների նկատմամբ:

Վերջում մասնագետը նկատեց, որ հիպերտոնիկ հիվանդությունները նույնպես կապված են ժառանգականության հետ, սակայն պարտադիր չէ, որ ասենք` հիպերտոնիայով հիվանդ ծնող ունեցողի մոտ անպայման այդ հիվանդությունն առաջանա: Բացի այդ, մասնագետի փոխանցմամբ, հիվանդությունը զարգանում է նաև խրոնիկ սթերսների պատճառով:

 

Մարինե Օրդյանի հավաստմամբ, Հայաստանում հիպերտոնիկ հիվանդությունը երիտասարդացել է:

 

Ինչպես մասնագետն ասաց այսօրվա ասուլիսում, եթե առաջ բժիշկներին հիպերտոնիայի գանգատներով դիմում էին 40 տարեկանից հետո, հիմա դիմում են 25-30 տարեկանից սկսած: Նա նշեց, որ այդ տարիքի երիտասարդները, վերջին տարիներին նույնպես արյան ճնշման հետ կապված խնդիրներ են ունենում:

Մ. Օրդյանի հավաստմամբ, հետագայում բարդություններից խուսափելու համար պետք է տղամարդիկ` 30 տարեկանից, իսկ կանայք` 40 տարեկանից հետո տարին մեկ անգամ գոնե այցելեն բժշկի` չափեն արյան ճնշումը, էլեկտրասրտագրություն կատարեն, արյան տարբեր հետազոտություններ անցկացնեն: «Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, ստուգվող քաղաքացին կարող է մեկ տարի հանգիստ ապրել»,-կես կատակ-կես լուրջ ասաց մասնագետն ու ավելացրեց, որ բոլոր զարգացած երկրներում այս խրոնիկ հիվանդության դեմ պայքարի միջոցներից մեկը տարին մեկ անգամ ստուգվելն ու հիվանդությունը նախապես կանխարգելելն է:

Ըստ սրտաբանի, ստուգման արդյունքում գրանցված շեղումների դեպքում պետք է անցնել ավելի բարդ հետազոտություններ և բուժվել:

Վերջում, մասնագետը նկատեց, որ կանխարգելիչ միջոցներով կարելի է նվազեցնել հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող հիվանդների թիվը: Սակայն նշեց, որ հիպերտոնիկ հիվանդը պետք է լինի մշտական հսկողության տակ` տարածքային պոլիկլինիկայի սրտաբանի մոտ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ