Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Այն մարդկանց մոտ, ովքեր չեն կարողանում տանել չփչփոցի ձայնը, հայտնաբերվել է ուղեղի անոմալիա

Այն մարդկանց մոտ, ովքեր չեն կարողանում տանել չփչփոցի ձայնը, հայտնաբերվել է ուղեղի անոմալիա

Գիտնականները պարզել են, թե ինչու մեզնից որոշներին նյարդայնացնում են բաց բերանով սնվողները: Գլխուղեղի սքանավորումները ցույց տվեցին, որ չփչփոցի և բարձր շնչառության ձայների կտրուկ անտանելիությունն առաջանում է ուղեղի անոմալիաների հետևանքով:
 
Որոշ մարդիկ այնպես ուժեղ չեն կարողանում տանել բաց բերանով սննդի ընդունման ձայնը կամ չփչփոցը, որ  նյարդայնանում են, երբ նույնիսկ այդպես են վարվում իրենց ամենամոտ և սիրելի զուգընկերները: Նյու-Քասլի Համալսարանի հետազոտողները պարզեցին, որ դա պայմանավորված է ոչ այնքան ինչ-որ հոգեբանական դիրքորոշմամբ կամ կոմպլեքսով, որքան ուղեղի անոմալիաներով: Խոսքը միսոֆոնիա անունով հայտնի խանգարման մասին է, որի ժամանակ բնորոշ ձայների առաջացման դեպքում մարդու մոտ մեղավորի դեմքին հարվածելու սուր ցանկություն է առաջանում:
 
Գիտնականները պարզել են, որ միսոֆոնիան ունի մաքուր կենսաբանական հիմք, որը ոչ մի կերպ կապված չէ սովորական դյուրագրգռության հետ: Ուղեղի հյուսվածքների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն մարդիկ, ովքեր չեն կարողանում տանել չփչփոցի, շնչառության և որոշ այլ ձայներ, ունեն ուղեղի հատուկ անոմալիաներ: Հետազոտողները նրանց մոտ հայտնաբերեցին ճակատային կեղևի առանձնահատկություններ, որը թույլ է տալիս ենթադրել, որ տվյալ խանգարումը բնածին է:

Փորձարկումները ցույց տվեցին, որ միսոֆոնիայով տառապողների մոտ ուղեղի ակտիվության փոփոխություն դիտվում է հատուկ ձայների առաջացման դեպքում : Այդ ձայները մեծացնում են նաև սրտի կծկման հաճախությունը և բարձրացնում քրտնարտադրության մակարդակը: Այս ամենը պայմանավորված է հուզական վերահսկողության մեխանիզմով, որը որոշ ձայնային գրգռիչների ազդեցությամբ ուղեղին ստիպում է անցնել ավելի ակտիվ վիճակի: Հետազոտության հեղինակները կարծում են, որ իրենց կողմից ստացված տվյալները բարյացկամորեն կընդունվեն միսոֆոնիայով տառապող շատերի կողմից, որոնց պարզապես համարում են ձանձրալի և մարդատյաց (միզանտրոպ): Այժմ հաստատված է, որ նրանց դյուրագրգռությունը ոչ մի կերպ կապված չէ բնավորության հետ, այն ուղեղի կենսաբանական մեխանիզմների հետևանք է, որը հնարավոր չէ ուղղել:

Սկզբնաղբյուր. medikforum.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ